10 September 2012

Արտասովոր խոհանոցային գիրքը ցույց է տալիս, թե ինչով պետք է սնվել, տեսողությունը չկորցնելու համար:

Սեպտեմբեր 10, 2012 thestar.com.my

Դիետոլոգը եւ ակնաբույժը որոշեցին համախմբել ուժերը եւ ստեղծել բաղադրատոմսեր »աչքերի համար», - գրում է  The Star -ը: Դոկտոր Քեննեթ Ֆոնգ Սյան եւ Գու Չույ Հոնգը գրել են նույնանուն գիրքը, նվիրված աչքի հիվանդությունների հիմնական փաստերին, այդ թվում ` տարիքային մակուլյար դեգեներացիա (ՏՄԴ), եւ ինչպես կարող է սնունդը օգնել, կամ նվազեցնել կուրության վտանգը:

Գիրքը պարունակում է 50 բաղադրատոմսեր. նախաճաշ, ճաշ եւ ընթրիքի համար, աղանդերային ռեցեպտներ : Ճիշտ է, դրանց մեծ մասը վերաբերում է ասիական խոհանոցին: Գրքի վաճառքից ստացված շահույթը կուղղվի Մալայզիայի կույր մարդկանց Ազգային խորհրդին:

Ակնաբույժները խորհուրդ են տալիս չանտեսել սննդակարգը, քանի որ վիտամինները շատ կարեւոր են աչքերի համար: Մասնավորապես, պետք է ուշադրություն դարձնել վիտամիններ A, C, (պատասխանատու է բջիջների տոնուսի համար), B խմբի (սնուցում է նյարդային հյուսվածքները, օգնում բջիջներին սպառել թթվածին, հանգստացնում աչքերը), կալիում (ուղղակիորեն ազդում է տեսողության որակի վրա): Դրանք կարելի է գտնել թարմ բանջարեղենում, չոր մրգերում, հատապտուղներ, ծովամթերք, ընկույզ, ամբողջական ձավարեղեն, մեղրի մեջ:
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգի գրառումների հասցեներին պարտադիր է:
Post a Comment