08 August 2012

Ստելուց հրաժարվելը բարելավում է առողջությունը:

August 8, 2012
Փաստերի խեղաթյուրումը, աննշան սուտը բացասական ազդեցություն է գործում մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա, ապացուցել են Նոտր-Դամի համալսարանի գիտնականները, գրում է The Daily Mail -ը: Ինչպես ցույց է տվել 18-71 տարեկան 110 մարդկանց տասամյա հետազոտությունը, մարդիք ովքեր փորձել են նվազեցնել սուտը (ըստ առաջադրանքի դա պետք է անեին կամավորների 50% -ը), ի վերջո իրենց ավելի հանգիստ են զգում եւ ավելի քիչ են ենթարկվում տխրության: Բացի այդ, նրանք ավելի քիչ են գլխացավ, կոկորդի ցավ ունեցել: Նրանք ավելի լավ հարաբերություններ են ունեցել շրջապատի մարդկանց հետ:

Պրոֆեսոր Անիտա Կելին նշում է, որ մարդը միջինը ստում է շաբաթը 11 անգամ: Այսպիսով, առաջին խումբը ստել Է երեք անգամ ավելի քիչ, քան սովորաբար: Արդյունքում, արձանագրվել է չորս ավելի քիչ բողոք հոգեկան վիճակի վերաբերյալ ու երեք բողոք քիչ ֆիզիկական խնդիրների վերաբերյալ:

Իրենք փորձի մասնակիցները նշել են, որ իրենք կարող են այլեւս ավելի չստել իրենց ձեռքբերումների համեմատ: Նրանցից ոմանք խոստովանել են, որ դադարել են սուտ խոսել, օրինակ աշխատանքից ուշանալը կամ գործը կիսատ թողնելը արդարացնելու համար:
Post a Comment