16 August 2012

Ոչ ստանդարտ մոտեցումը վերականգնել է տեսողությունը, առայժմ միայն մկների մոտ

Օգոստոս 16, 2012 labspaces.net

Weill Cornell Բժշկական քոլեջի գիտնականները վերծանել են մկների ցանցաթաղանթի կոդը եւ այս տեղեկությունները հեռարձակել սարքի վրա, որը թույլ է տալիս վերականգնել տեսողությունը, գրում է News-medical.net -ը: Մասնագետների խոսքերով, նրանց նաեւ հաջողվել է վերծանել կապիկների ցանցաթաղանթի կոդը, որը սկզբունքորեն նույնական է մարդուն:

Սա նշանակում է, որ մոտ ապագայում կարող է հայտնվել մի սարք, որը կօգնի մարդկանց: Ի տարբերություն ժամանակակից գյուտերի, որը հնարավորություն է տալիս նշմարել միայն օբյեկտների ուրվագծերը, կոդի վերծանումով կարելի է տարբերակել դեմքերը եւ հետեւել շարժվող օբյեկտներին:

Ինչպես հայտնել է հետազոտական խմբի ղեկավար ​​Շեյլա Նիրենբերգը, հեռանկարում փոքր շարժական ֆոտոխցիկը համակարգչային չիպի օգնությամբ կընդունի լույսը եւ կփոխակերպի այն կոդի, որը հասկացվում է ուղեղի կողմից: Արդյունքում, մարդիկ կտեսնեն տեղի ունեցող գործողությունների պատկերը: Սա կվերադառձնի ամբողջ աշխարհում 25 միլիոն մարդկանց տեսողությունը, ովքեր կորցրել են իրենց տեսողությունը ցանցաթաղանթի վնասման պատճառով:

Մարդիկ նորմալ տեսնում են, երբ լույսը ընկնում է ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորների մակերեւույթին: Այնուհետեւ ազդանշանը կոնվերտացվում է, եւ դառնում նյարդային ազդակների կոդ, փոխանցելով ուղեղի գանգլիոզ ներվահանգույցի բջիջներին: Հաճախ հիվանդության կամ վնասվածքի պատճառով ֆոտոռեցեպտորները մեռնում են, եւ այս շղթան կտրվում է:

Կոդի վերծանման նոր մոտեցումը դեռեւս փորձարկվել է միայն մկների վրա: Արդյունքում, գիտնականները կարողացել են գրեթե նորմայի ցուցանիշներին մոտենալ: Համակարգը թույլ է տալիս տարբեր վիզուալ խթանները տրանսֆորմացնել տեղեկատվության եւ ստանալ էլեկտրական ազդակների բնականոն ցանց:
Post a Comment