25 July 2012

Գիտնականները սկսում են "երկարակեցության գեների" որսի սեզոնը:

July 25, 2012 ֆոտո_Genetic make-up contributes to longevity

Դոկտոր Ջոնաթան Ռոտբերգը խոստացել է գտնել երկարակեցության հետ կապված գեները: Նրա խումբը եւ այլ գիտնականներ պատրաստվում են մրցել $ 10 մլն մրցանակի համար, հաղորդում է BBC -ն: Համաձայն կանոնների, փորձագետներին կտան 30 օր ժամանակ 100 մարդկանց ԴՆԹ վերծանելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր գենոմի վերծանումը չպետք է արժենա $ 1,000 ավելի:

Մրցույթը, որ անցկացվում է Archon Genomics X Prize մրցանակի համար սկսվում է հաջորդ սեպտեմբերին: Ըստ փորձագետների, մարդիկ, ովքեր ապրում են հարյուր տարի եւ ավելի, հավանական է, որ հազվագյուտ փոփոխություններ են կրում իրենց գեներում, այն է, որ նրանց պաշտպանում է հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները: Եթե հայտնաբերվի այդ գեները, ապա կհաջողվի ստանալ նոր բուժման ձեւեր կյանքի տեւողությունը բարձրացելու համար:

Ռոտբերգի մեկնաբանությունը. «հարյուր մարդիկ ՝լավ մեկնարկ է: Հազարը ավելի լավ կլինի: Իսկ 10 000 թույլ կտա ճշգրիտ ասել, որ գեներն են կապված քաղցկեղի կամ սրտի հիվանդության հետ»: Կրեյգ Վենտերի խոսքերով, որը կազմակերպել է մրցակցությունը, այդքան կարճ ժամանակում գիտությանը հաջողվել է էական թռիչք կատարել: Այժմ մի քանի ժամվա ընթացքում հնարավոր է մարդկային գենոմ վերծանել:


Post a Comment