27 July 2012

Անսպասելի բացահայտումը խոստանում է վերջ դնել գլխուղեղի քաղցկեղի մահացու տեսակին:

Հուլիս 27, 2012 ScienceDaily
Քաղցկեղը կարող է երկու գեների փոխգործակցության արդյունքը լինել, ասում են գիտնականները: Եթե ​​արգելափակվի սպիտակուցի աշխատանքը, այդ համատեղ աշխատանքի արդյունքը, կարելի է հաղթահարել նույնիսկ առավել ագրեսիվ քաղցկեղները, - գրում է New Scientist -ը:

Սպիտակուցը, որի մասին խոսք է գնում, սկզբունքորեն ճիշտ է աշխատում, սակայն սխալ տեղում է, - ասում է Աննա Լասորելան, Կոլումբիայի համալսարանում գտնվող քաղցկեղի գենետիկայի ինստիտուտից: Լասորելան գործընկերների հետ ուսումնասիրել է գեների հետ կապված մի շարք գլխուղեղի քաղցկեղի մահացու-գլիոբլաստոմա տեսակներ: Պարզվեց, ուռուցքների մոտ 3% - էին առաջացել երկու գեների փոխգործակցությամբ:

Յուրաքանչյուր գեն կարեւոր դեր է կատարում: Բայց միանալով, նրանք խանգարում են բջիջների նորմալ տրոհման գործընթացին: Չարորակ սպիտակուցը կառչում է թեշիկաձեւ կառույցներին, որոնք բջջային տրոհման գործընթացում երկու նոր վերարտադրված քրոմոսոմների ուղորդում են երկու նոր բջիջների գրավելուն: Սպիտակուցի գործընթացին միջամտելու արդյունքում, բջիջների մոտ առաջանում է քրոմոսոմների տարբեր քանակ: Այս երեւույթը, որը կապված է քաղցկեղի հետ, կոչվում է անուեպլոիդի:

Փորձարկումները մկների հետ հաստատեցին գիտնականների ենթադրությունը, սպիտակուցների ներարկումը ուղեղ, 90% գլիոբաստոմաներ է առաջացնում: Այնուհետեւ մասնագետները օգտագործեցին դեղամիջոց, որը արգելափակում է սպիտակուցի գործունեությունը: Դա երկու անգամ ավելացրեց կրծողների կյանքի տեւողությունը: Քանի որ սպիտակուցը վերաբերում է հատկապես քաղցկեղի բջիջներին, դրա ենթարկվածությունը չպետք է վնասի առողջ բջիջները:

Post a Comment