06 June 2012

Սելենիում խմորիչը եւ կոէնզիմ Q10-գաղտնի զենք է ինսուլտի դեմ

Մայիս 29, 2012

Երկու հայտնի հավելումների համադրությունը 50% նվազեցնում է սիրտանոթային հիվանդություններից մահացածությունների թիվը, սահմանել են մասնագետները, այդ մասին գրում է The Times of India -ն: Ավելին, տվյալ խառնուրդը ստիպում է սիրտը առավել արդյունավետ աշխատել:

Մինչ օրս հարյուրավոր մարդիկ ստատիններ են ստանում, որը իջեցնում է խոլեստերինը: Շնորհիվ այդ դեղամիջոցների, հաջողվում է զգալիորեն կրճատել ինսուլտների թիվը եւ սրտի նոպաները: Սակայն, նույնը կարող է կատարել սելենիումի խմորիչների (1 դեղահատը 200 միկրոգրամ) եւ կոէնզիմի (2 հատ 100 միլիգրամանոց հաբ) համադրությունը:

Լինկոպինգ Համալսարանը փորձարկել է այդ համակցական թերապիայի հետեւանքը 70-88 տարեկան շուրջ 442 մարդկանց վրա: Թերապիան ավելի քան 50% - ով նվազեցրել է մահացության դեպքերը եւ բարելավել սրտի գործառույթը: Հինգ տարվա ուսումնասիրություններով հավելումները ընդունած մարդկանց շրջանում մահացել է 5.9 տոկոսը, իսկ ստուգվող խմբում որոնք պլացեբո են ընդունել 12,9 տոկոսը: Հիմնական խմբի մոտ, նաեւ նկատվել է սրտի ծանրաբեռնվածության - NT-proBNP մարկերի նվազման համակենտրոնացումը:

Համաձայն նախկինում անցկացված ուսումնասիրության սելենիումը իրեն լավ է դրսեվորել գրիպի եւ քաղցկեղի դեմ պայքարում: Այն բարձրացրել է ֆերտիլությունը, ավելացրել է կյանքի տեւողությունը եւ բարելավել ուղեղի գործառույթը: Այն կարելի է գտնել բրազիլական ընկույզներում, հացի մեջ, ձուկ, երիկամներ, ձվում եւ խեցեմորթներում: Իսկ կոէնզիմը հզոր անտիօքսիդանտ եւ խոնավեցնող տարր է համարվում, որն արագացնում է բջիջների վերականգնումը:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment