14 June 2012

Զուգընկերները եթե ուզում են առողջ լինել պետք է միասին քնեն, ասում են գիտնականները:

June 14, 2012
Երկրորդ կեսի հետ նույն անկողնում քնելը օգտակար է առողջության համար, պնդում են փորձագետները: Ավելին, մարդիկ ավելի արագ են կարողանում քնել, քանի որ համատեղ քնելը ապահովության զգացում է տալիս: Նաեւ համատեղ քնող զուգընկերները կարող են հետեւել միմյանց վիճակին:

Պիտսբուրգի համալսարանի գիտնականների խոսքերով, համատեղ քնելը նվազեցնում է կորտիզոլ սթրեսային հորմոնի ցուցանիշը, - գրում է The Daily Mail -ը: Եթե ​​մարդու մոտ այդ հորմոնի մակարդակը երկար ժամանակ բարձր է, ավելանում է բորբոքային ցիտուկիններ սպիտակուցների կոնցենտրացիան, որը սպառնում է սրտի հիվանդությամբ, դեպրեսիա, եւ աուտոիմունային հիվանդություններով:

Բացի այդ, համատեղ քնելը, բարձրացնում է օքսիտոցին "գրկախառնվելու հորմոնը", որը հարաբերությունների բավարարման զգացում է տալիս եւ ամուսինների միջեւ թույլ է տալիս սերտ հարաբերություններ հաստատել: Իսկ Մալմո Համալսարանական հիվանդանոցում օքսիտոցինի ցածր մակարդակը կապում են ստամոքսի շարժողականության ֆունկցիայի անբավարարության ու բորբոքային զարգացման հետ կապված սրտի հիվանդությունների:

Ի դեպ, Հյուսիսային Կարոլինայի համալսարանը հետազոտություն է անցկացրել: Գիտնականները հարցում են անցկացրել 59 կանանց հետ: Մասնագետներին հետաքրքրել է նրանց ամուսնական կարգավիճակը, եւ թե որքան հաճախ են նրանք ամուսնու հետ գրկախառնվում: Բացի այդ, չափվել է օքսիտոցինի մակարդակը արյան մեջ: Պարզվեց, որ հաճախակի ողջագուրվելը հանգեցրել է օքսիտոցինի ցուցանիշի էական աճի, նվազեցրել ճնշումը եւ բերել սրտախփոցների հաճախության նվազման:



Post a Comment