03 June 2012

Ինչպես վերականգնել կորցրած տեսողությունը

Բարելավում ենք տեսողությունը, տեսողությունը բարելավելու խորհուրդներ.

Շնչառական. Վարժությունը կատարվում է մաքուր օդում կամ բացել պատուհանը: Մինչեւ կատարելը հինգ անգամ խորը շունչ քաշեք: Այժմ արյունը հագեցած է թթվածնով եւ պատրաստ է դեպի աչքերը ուղարկելու համար: Դա անելու համար, խորը շունչ քաշել, պահել շունչը, թեքվում ենք իրանով, ծնկները փոքր - ինչ ծալված, գլուխը իջեցնել այնպես որ ցածր լինի սրտի մակարդակից: Այս դիրքում, թթվածնով հարուստ արյունը գնում է դեպի գլուխը ու աչքերը: Այս դիրքում մնալ եւ հաշվել մինչեւ հինգը:

Վարժությունը կատարելիս հնարավոր է գլխապտույտ առաջանա: Հետեւաբար,  պետք է կատարել հանգիստ առանց ջանքերի: Ժամանակի ընթացքում, գլխապտույտը դադարում է: Շաբաթվա ընթացքում, շունչը պահելու ժամանակը հասցնել մինչեւ 10 վայրկյանի:

Այս վարժությունը շատ կարեւոր է, քանի որ մեծացնում է արյան շրջանառությունը, այդպիսով օտարելով օգտագործված անպետք տարրերը:
Աստիճանաբար վարժության կատարումը հասցնել մինչեւ 10 անգամ մեկ օրում:

Ջերմաստիճանային վարժություն. Վերցնում ենք սրբիչ, մեկ ծայրը ընկղմել տաք ջրի մեջ, մյուս սառը (ցանկալի է սառույցախառը ջուր): Սկզբում աչքերին մոտեցնել տաք եզրով սրբիչը, պահել 15 վայրկյան, հետո 5-7 վայրկյան դնել սառը: Մոտեցումների քանակը  առնվազն հինգ անգամ:

Աչքերի լիցքային վարժություն: Լուսամուտի ապակուն կպցնել առնվազն 5 մմ տրամագծով սեւ նշանակետ, զգալի հեռավորության վրա ընտրել հստակ օբյեկտ որպես հեռավոր նշան, 10 վայրկյան մեկ աչքով (մյուսը փակված է) նայում ենք ապակու վրայի սեւ նշանակետին, այնուհետեւ հայացք տեղափոխում ենք եւ սեվեռում դեպի հեռավոր նշանը, նույնպես 10 վայրկյան: Կրկնել մինչեւ 10 անգամ: Նույն վարժությունը կատարել մյուս աչքով:
Պետք է հիշել, որ տեսողության որակը կախված է նորմալ լուսավորությունից: Խուսափեք աչքերը լարող տարբեր գործոնների ազդեցության ենթարկելուց:

Սկզբնաղբյուրը natural-medicine

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/

Post a Comment