27 June 2012

Առաջին անգամ ստացվել է մաքուր էմբրիոնային ցողունային բջիջներ:

Հունիս 27, 2012_Benjamin Reubinoff | Hadassah University Medical Cente
Գիտնականները կարողացել են ստանալ մարդու սաղմնային ցողունային բջիջների գիծ ` առանց կենդանական նյութերի աղտոտման: Սա առաջին մաքուր բջջային գիծն է, որը  Hadassah համալսարանի բժշկական կենտրոնի 12 տարիների աշխատանքի արդյունքն է - գրում է  JPost.com -ը:

Մաքուր բջիջները կարելի է անվտանգ օգտագործել մարդու մարմնի տարբեր հյուսվածքների ստացման համար, - ասում է պրոֆեսոր Benjamin Reubinoff -ը: Հայտնի է, որ բջիջները ստացել են  IVF մնացած վեց օրական էմբրիոններից: Այս նյութը կարող է վերափոխվել  ցանկացած չափահաս բջիջի: Հետեւաբար, 1 տիպի դիաբետի եւ մակուլյար դեգեներացիայի, սիրտ անոթային անբավարարածության եւ Պարկինսոնի հիվանդության բուժման նոր միջոցները հեռու ապագայում չէ:.

Մինչեւ վերջերս գոյություն ունեցող բջջային գծերը երբեք լիովին չէին համապատասխանում փոխպատվաստման համար ու վտանգ էին ներկայացնում, նաեւ բարոյական նկատառումներով, քանի որ շատ դեպքերում նյութը ստացվում էր կենդանիներից: Cell Cure Neurosciences Ltd. եւ Kadimastem Ltd.Ընկերությունները բջիջները արդեն մտցրել են իրենց զինանոցում:

Մոտ ժամանակում, նոր բջիջները կարող են փոխպատվաստել աչքի հիվանդություններով հիվանդներին: Հետագայում կլինիկական փորձերում ակնկալվում է ներգրավել նյարդաբանական հիվանդություններով անձանց, ինչպիսիք են ցրված սկլերոզը:
Post a Comment