30 June 2012

ԱՄՆ -ում մի միլիոնատեր դատարանի դահլիճում ինքնասպանություն է գործել: (Վիդեո)

Հունիսի 28, Արիզոնա նահանգում ամերիկյան 53 -ամյա բանկիր Մայքլ Մարինը, որ խաբեության համար դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, դատարանի դահլիճում, լսումների ժամանակ ինքնասպանություն է գործել:

Մեղադրյալը դիտմամբ իր տունը այրել էր, որպեսզի $ 3,5  միլիոն դոլար գումար ստանա ապահովագրական գործակալություններից մեկից:  Սակայն խաբեությունը բացահայտվել էր: Դատավճիռը կարդալուց անմիջապես հետո, տղամարդը աննկատ կուլ է տալիս նախապես պատրաստած դեղահաբերը եւ վրայից ջուր խմում: Մենք չհասկացանք ինչ կատարվեց, միայն տեսագրությունը դիտելուց հետո պարզվեց որ Մարինը ինքնասպանություն է գործել, Fox News -ին ասաց ստիկան Ջեֆ Սպրոնգը:
Post a Comment