29 June 2012

Հայաստանի մասին ԵԽԽՎ այսօրվա զեկույցը:

Հայաստանի մասին ԵԽԽՎ այսօրվա զեկույցը:
ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է արտահայտում, որ մինչև օրս պարզ չէ, թե ով է պատասխանատվություն կրում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանությունների համար, ասվում է այսօր ներկայացվելիք զեկույցում:


Բացի դա  ԵԽԽՎ-ն հիշել է որ դատական համակարգը անկախ չէ եւ հետաքրքիր բացահայտում է արել, ՝պարզվում է մեր մենթալիտետն է պատճառը եւ այդ խնդրին լուծում տալու համար առաջարկել է ներգրավել երիտասարդությանը: Խնդիրը չլուծված թողնելու իշխանությունների համար ակնարկ- հուշում ԵԽԽՎ կողմից: Կարելի է եզրակացնել որ կազմակերպությունը ընդունում է որ հոկտեմբերի 27 -ին գնդակահարվել է ոչ թե պետության ատրիբուտները, այլ ազգի մենթալիտետը:

Ընտրություններին վերաբերվող 25 -րդ կետում ասվում է.
"Մինչեւ խորհրդարանական ընտրությունները քաղաքական միջավայրը  բարելավվել է, եւ ընդդիմությունը դարձել է բավականին լավ կազմակերպված ու կենսունակ քաղաքական ուժ: Նաեւ հաշվի առնելով կառավարող կոալիցիայում քաղաքական տարբերությունները` ընտրությունները տեղի են ունեցել իրապես մրցակցային միջավայրում:"

Ընդհանրապես որեւէ խոսք չկա ընտրություներում ընտրակեղծիքի չափերի մասին, որը պետք է այս հարցում ամենակարեւորը լիներ ըստ առողջ տրամաբանության, քանի որ դրանով է պայմանավորված ընտրության արդյունքը, եւ այլ ընտրությունների մասին նախկին  զեկույցներում ամենակարեւորն էր համարվում: 

Բացի դա, մայիսի 6 ընտրությունների մասին ոչ մի զեկույցում չի ակնարկվում ընտրացուցակների 2,5 միլիոնանոց թիվը: Որը աննախադեպ բարձր թիվ է Հայաստանի ամբողջ ՝անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող /ներկա բնակչությունից ավելի քան մեկ միլիոնով ավելի/ պատմության մեջ, ինչը 50 տոկոսից ավելի կեղծելու տեխնիկական հնարավորություն տվեց ռեժիմին,  որն էլ հեշտությամբ իրականացվեց : 
Post a Comment