22 June 2012

Ժամանակը տիեզերքում կանգ է առնում

Իսպանիայի Սալամանկա Համալսարանի գիտնականների անսպասելի տեսությունը:

«Ժամանակը գնալով դանդաղում է եւ ինչ որ ժամանակ հետո բոլորովին կանգ կառնի, եւ ամեն ինչ անշարժացած ձեւ կունենա» ապագայի այսպիսի սարսափելի պատկեր են ներկայացրել Իսպանիայի Սալամանկա Համալսարանի գիտնականներ Ժոզե Սենովիլան, Մարկ Մարսը ու Ռաուլ Վերան: Նրանց խոսքերով, այն ընդունված տեսությունը, որ տիեզերքը մութ նյութի ազդեցության տակ անընդհատ ընդլայնվում է սխալ էր:


Շատ տարիներ առաջ, երբ աստղագետները հետեւել են գերնոր աստղերին, նրանք նկատել են, որ դրանք ավելի արագ են ընթանում, քան տիեզերքի կենտրոնում գտնվող աստղերը: Սակայն իսպանական գիտնականները հայտարարում են, որ մութ մատերիայի տեսությունը - ուժ է որ հակադարձ է ձգողականությանը, սխալ էր: Փաստորեն, տիեզերքի աճը դանդաղում է: Եվ աճի դանդաղելու հետ կանգ է առնում եւ ժամանակը, գրում է repubblica.it -ը: Սակայն դա տեղի է ունենում աստիճանաբար եւ մարդիկ չեն էլ նկատում: Սակայն գիտնականները սփոփել են `երբ որ ժամանակը ավարտվելու պահը հասնի, Երկիրը արդեն վաղուց չի լինի:

Փորձագիտական ​​կարծիք:

Քեմբրիջի համալսարանի Կոսմոլոգ Հարի Գիբսոն.

- Այս վարկածը այնքան էլ աբսուրդային չէ, քան կարող է թվալ: Մենք կարծում ենք, որ ժամանակը առաջացել է Մեծ պայթյունից, եւ ուրեմը, ինչպես ծնվել է, ապա այն կարող է եւ անհետանալ:
Post a Comment