02 May 2012

Ում ուզում եք` գնացեք ձեն տվեք, մենակ հանրապետականին ձայն չտաք, դրանք անասուն են:

Ռուբեն Հախվերդյանի ցավը տանեմ, տեսնում ե՞ք, մտավորականը չի լռում, եթե որեւէ մեկը չի կողմնորոշվել մի ընտրեք անասուններին եթե չեք ուզում անասունի նման ապրել սիրելի բարեկամներ, քանի որ դա արդեն ընտրել չի իսկ կարեւորը այն է որ ընտրենք: Նկատենք, որ գոնե անասունների մնացած տեսակները ազգին չեն վնասում:
Իսկ այս հոդվածը ամբողջությամբ կարդացեք "Հայկական ժամանակում":
________________________________________________________
«Ես Ժառանգության համար չեմ եկել, եկել եմ ձեզ համար երգեմ: Ում ուզում եք` գնացեք ձեն տվեք, մենակ Հանրապետականին չտաք, դրանք անասուն են: Մեկ էլ ՕԵԿ-ին չտաք»,- ԱՄՆ-ում բնակվող իր հայազգի ընկերոջ` Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հետ երեկ Ազատության հրապարակում նախատեսված համերգից առաջ հավաքվածներին դիմելով` նման հայտարարություն է արել հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Ավելի ուշ, համերգի ընթացքում Հախվերդյանը հիմնավորել է իր այդ կարծիքը` ասելով. «Սուտ ա, որ Սովետական պետությունը քանդվել ա, ստեղ անկախ պետություն չկա, մենք նորից ռուսի ճորտ ենք, սաղին КГБ-ն ա նշանակում»: Ի տարբերություն Հախվերդյանի, որն այդքան վատ կարծիք ունի Հանրապետականի իշխանության մասին, ԱՄՆ-ում բնակվող, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող երգիչ Հարութ Փամբուկչյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում դեմոկրատիայի առումով առաջընթաց է տեսնում: Որպես ապացույց նա մատնանշել է, որ մարդիկ կարողանում են ազատ խոսել:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment