02 May 2012

Երգչուհի Կարինե Առուստամյան:


"Աշխարհի շուրջ" բլոգը ներկայացնում  է երիտասարդ երգչուհի Կարինե Առուստամյանին, ծանոթացեք, սիրեք եւ գնահատեք:
 
Նա ծնվել է Հայաստանում, բայց մանկությունը անց է կացրել Հունաստանում, Միլի փոքրիկ ծովափնյա քաղաքում: "Հունական արվեստը հսկայական ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործական կյանքի վրա", -ասում է Կարինեն, որը բացի երգչուհի լինելուց նաեւ երգեր է գրում:
"2003թ վերադարձա հայրենիք ի կատար ածելու երգչուհի դառնալու իմ վաղեմի երազանքը" եւ ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա. Արմանուշ Հակոբյանի դասարան` ջազային էստրադային վոկալ տեսական ֆակուլտետ: 2008թ ստացել է բակալավրի աստիճան, շարունակելով ուսումը 2010թ. ստացել է մագիստրի կոչում եւ այժմ սովորում է ասպիրանտուրայում: 2007 թվականից աշխատում է Էջմիածնի "Վաղարշապատ" երգի-պարի թատրոնում որպես վոկալի ուսուցչուհի, որտեղ նաեւ մեներգչուհի է: Թատրոնի կազմում մեկնել է համերգների ՀՀ տարբեր մարզեր եւ ԼՂՀ, ինչպես նաեւ մեկնել է համերգային շրջագայությունների մի շարք եվրոպական եւ այլ երկրներ: Առաջին տեսահոլովակը հրապարակվել է 2009թ. "Սիրտ իմ դիմացիր" իր գրած երաժշտությամբ, խոսք Գայանե Մադոյան, ռեժ. Արտակ Ավետյան:


Կարինեին ոգեշնչում է իր մայրը, նրա խոսքերով ամեն մի հաջողության ժամանակ դեմքին տարօրինակ եւ շատ յուրահատուկ ժպիտ է առաջանում:


"Առաջին երգերս բալլադային ոճում են, որը ավելի հոգեհարազատ է ինձ եւ այդպիսով կարողանում եմ լավագույն կերպով արտահայտել եւ ներկայանալ, ճիշտ է մյուս երգերում կլինեն ոճային փոփոխություններ, քանի որ սիրում եմ նոր երգեր գրել եւ մատուցել", ասում է Կարինե Առուստամյանը:
"Իմ գրած երգերը հանդիսանում են իմ կյանքի շատ փոքրիկ բայց կարեւոր մասնիկը, որովհետեւ այն արտահայտում է այն ինչ զգում եւ ապրում եմ տվյալ ժամանակահատվածում, այդպիսով ուզում եմ որ լսողը զգա իմ անկեղծությունը", -ասում է Կարինեն :



2 մայիսի, 2012 _ Karine Arustamyan Exclusive
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ 


Post a Comment