16 May 2012

Ֆիզիկական ակտիվությունը կարող է հաղթել վատ ժառանգականությանը

everydayhealth.com Մայիս 16, 2012

Եթե շաբաթական առնվազն 2,5 ժամ հատկացվի ակտիվ տեմպով զբոսանքներին, մարդիկ, որոնց ընտանիքներում տարածված է հիպերտոնիան, կարող են նվազեցնել հիվանդության ռիսկը 26% - ով, - հայտնում է  The Daily Mail -ը, վկայակոչելով Հարավային Կարոլինայի համալսարանից Ռոբին Շուկի աշխատանքը:
Ավելի վաղ գիտնականները կարողացել են ապացուցել, որ մոտավորապես 35-65% - ի ճնշման նորմայից շեղումների դեպքերի ետեւում ժառանգականությունն է կանգնած: Այս անգամ, 20-80 տարեկան 6278 կամավորների երկարաժամկետ դիտարկումները, թույլ տվեց պարզել, թե ինչպես կարելի է հաղթահարել ժառանգականությունը: Մասնակիցների 33% -ի ծնողների մոտ հիպերտոնիա է եղել:
Ուսումնասիրության սկզբի պահին, բոլոր մասնակիցները առողջ էին: Սակայն հետազոտության ընթացքում 1545 մարդկանց այցելեց հիպերտոնիան: Ընդ որում, եթե անձը ակտիվ ֆիզիկական վարժությունների համար ժամանակ էր հատկացնում, շեղումների ռիսկը նվազում էր 42% - ով: Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, ռիսկը նվազում էր 26% - ով:

Բայց երբ անձը վատ ժառանգականության կրող էր, եւ նա պարապմունքներ չի անցկացնում, ապա ճնշման շեղումների ռիսկը հասնում է 70% - ի: Ծնողների հիվանդության առկայությունը եւ ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը, հիպերտոնիայի ռիսկի բարձրեցման վտանգը ընդամենը 16% է կազմում:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment