14 May 2012

Ճնշումը ավելի հեշտ է վերահսկել դեղահատերով, որոնք միանգամից մի քանի դեղամիջոց են միավորում

Global Look Press Մայիս 14, 2012
Բարձր ճնշման դեմ բազմաբաղադրիչ միջոցները ավելի արդյունավետ են աշխատում, սրտի նոպաներից եւ ինսուլտից պաշտպանելու առումով, համեմատ անջատաբար ակտիվ հատկությամբ դեղանյութի, հետազոտությամբ հայտնաբերել են գիտնականները:

Այսպիսով, սրտային լուրջ խնդիրների ռիսկը շուրջ հինգ տարվա ընթացքում կրճատվել է գրեթե 40% - ով, հաղորդում է  The Independent.ie -ն: Սովորաբար, այս բազմաբաղադրիչ միջոցները պարունակում են 2-3 տարբեր միջոցներ

Daiichi Sankyo դեղագործական ընկերության պատվերով ուսումնասիրությունը նաեւ նվիրված էր գնահատել հիպերտոնիայի բուժման արժեքը: Պարզվեց, բազմաբաղադրիչ հաբերը ավելի թանկ են նստում, քան մոնոթերապիան (£ 191,49 ընդդեմ £ 189.35), բայց նրանք ավելի լավ են աշխատում, հետեւաբար, ավելի շահավետ են երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից:

«Շատ հիպերտոնիկ հիվանդներ ստիպված են ամեն օր մեծաքանակ դեղահատեր ընդունել, սակայն որոշ մարդկանց բարդ է հիշել ժամանակացույցը եւ հաշվարկել դեղաքանակը: Եթե դեղահատը ներառում է միանգամից մի քանի դեղամիջոց, խնդիրը հեշտ է դարնում»:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment