14 May 2012

«Արեգակնային իմպլանտանտները» կվերականգնեն տեսողությունը առանց բարդ վիրահատական գործողությունների եւ լարերի

Stanford University Մայիս 14, 2012

Մակրոսկոպիկ "արեւային վահանակները", իմպլանտացվելով աչքի մեջ թույլ են տալիս վերադարձնել մարդկանց տեսողությունը, առանց լարային տեխնոլոգիաների, հայտնում է  New Scientist -ը:

Պետք է ասել, որ մինչ օրս աչքի իմպլանտանտները արդեն մշակվում են մի շարք ընկերությունների կողմից: Էությունը նույնն է `փոխարինել ֆոտոռեցեպտորները տեսախցիկով եւ պրոցեսորով: Սակայն իմպլանտները աշխատելու համար շատ լարեր են անհրաժեշտ լինում:

Ջեյմս Լուդինը Ստենֆորդի համալսարանից եւ Դանիել Պալանկերը ֆոտոգալվանային փիքսելներից մշակել են անլար իմպլանտներ, որոնց աշխատանքը նման են տների տանիքներին տեղադրված արեւային մարտկոցների:

Ճիշտ է, հնարավոր չէղավ հրաժարվել տեսախցիկից: Այն տեղադրված է ակնոցներում եւ ընկալում է տեսողական տեղեկատվությունը, ապա փոխանցում այն ֆոտոէլեկտրական իմպլանտին, դրա համար օգտագործելով ինֆրակարմիր լույսը: Հետո իմպլանտը լույսը վերածում է էլեկտրական ակտիվության որպեսզի խթանի նեյրոնները եւ տեսողական տեղեկատվությունը ուղարկում է դեպի ուղեղ:

Գիտնականների խոսքերով, համակարգը աշխատում է այնպես, ինչպես բնական ֆոտոռեցեպտորները: Իմպլանտը փորձարկվել է կրծողների ցանցաթաղանթի վրա: Ինչպիսին է նման իմպլանտների մարդուն պարգեւած պատկերի որակը, գյուտարարները չգիտեն:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment