24 April 2012

E Վիտամինի հավելումները նվազեցնում են ուռուցքների թիվը

Global Look Press Ապրիլ 24, 2012

Ըստ Նյու Ջերսիի Էրնեստ Մարիո Դեղագործական  դպրոցի եւ քաղցկեղի ինստիտուտին կից Քաղցկեղի կանխարգելման կենտրոնի հետազոտությունների ղեկավար Չանգ Յանգի անցկացրած հետազոտության, վիտամին E երկու ձեւերը, գամմա եւ դելտա-տոկոֆերոլ որոնք պարունակում են սոյայի հատիկներում, կանոլայի /canola/,  եգիպտացորեն յուղերում, ինչպես նաեւ ընկույզեղենում, միանշանակ խոչընդոտում են հաստ աղիքի, կրծքի, շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը:

Այս հետազոտական աշխատանքը վերջ է դնում այն ​​հարցին, որ վաղուց անհանգստացնում էր գիտնականներին: Նրանցից ոմանք խոսում էին վիտամին E դրական ազդեցության մասին,իսկ ոմանք  հայտարարում էին, որ վիտամին Е առողջ մարդկանց մոտ քաղցկեղ է հրահրում, - գրում է The Times of India-ն:

Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գամմա եւ դելտա-տոկոֆերոլի  չափաբաժինը կերակրացանկի մեջ կանխարգելում է ուռուցքների աճը եւ ձեւավորումը հաստ աղիքի, թոքերի, կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ, չնայած թունավոր ակտիվ նյութերի ազդեցությանը: Արդյունքում, նորագոյացությունները փոքր էին եւ դրանք տարբերվում էին իրենց փոքր չափերով:

Ի դեպ, ուռուցքները զարգացել են ոչ այնքան արագ, երբ մկներին անմիջականորեն քաղցկեղի բջիջներ են ներարկել: Հաստ աղիքի քաղցկեղով հիվանդ կենդանիների մոտ բոլորից լավ աշխատել է դելտա-տոկոֆերոլը: Գիտնականները կոչ են անում անցկացնել հետագա հետազոտություն բացահայտելու, թե վիտամինի որ ձեւերն են դրական ազդում առողջության վրա:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment