24 April 2012

Ավոկադոն հզոր միջոց է ազատ ռադիկալների դեմ

Global Look Press Ապրիլ 24, 2012
Ավոկադոյի յուղը օժտված է յուրահատուկ հատկություններով: Ինչպես պարզվել է, ծերացման դեմ պայքարի առումով այն կարելի է համեմատել ձիթապտղի յուղի հետ, գրում է  The Telegraph -ը: Ավոկադոն նաեւ թույլ է տալիս հաղթահարել քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները, ցույց են տվել մեքսիկական ուսումնասիրությունները:

Գաղտնիքը կայանում է նրանում, որ ավոկադոն չեզոքացնում է թթվածնի վտանգավոր մոլեկուլները` - ազատ ռադիկալները: Մոլեկուլները շղթայական ռեակցիա են բաց թողնում տանելով բջջային մեմբրանների եւ սպիտակուցների նույնիսկ ԴՆԹ ոչնչացման: Սկզբունքորեն, այս մոլեկուլները մարմնի նորմալ »թափոններ» են, սակայն դրանց կուտակումը, որ հրահրվում է ծխելուց, ճառագայթումից, աղտոտումից, մեծապես կարող են խաթարել առողջությունը:

Ըստ հետազոտությունների ղեկավար Քրիստոֆեր Կորտեզ-Ռոխոյի հայտարարությունների, ի տարբերություն մյուս ապրանքատեսակների, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, ավոկադոն կարող է «ուղեւորվել» դեպի միտոխոնդրիաների ռադիկալներ: Եթե ​​ռադիկալները վնասում են միտոխոնդրիաները, դադարում է էներգիայի արտադրությունը եւ արդյունքում բջիջը մեռնում է:

Խմորիչների հետ փորձարկումները ցույց են տվել`, փոքր քանակի ավոկադոն թույլ է տվել բջիջներին գոյատեւել, նույնիսկ այն ժամանակ, երբ ենթարկվում է երկաթի խոշոր դոզաներով ազդեցության, որոնք մեծ քանակությամբ ազատ ռադիկալների արտադրություն են առաջացնում:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment