09 April 2012

Իսրաելցի գիտնականները գտել են քաղցկեղի բուժման դեղամիջոցը

Global Look Press Ապրիլ 9, 2012
Vaxil Biotheraputics ընկերության եւ Թել Ավիվի համալսարանի ուռուցքաբանները մշակել են մի պատվաստանյութ, որը ունակ է մարմինը այնպես «վարժեցնել», որ ինքը գտնի քաղցկեղի բջիջները եւ ոչնչացնի, գրում է  The Telegraph - ը: Սա նոր մոտեցում է, որի նպատակն է ազդել քաղցկեղում 90% - առկա մոլեկուլի վրա: Սա գործնականում գրեթե ունիվերսալ է թերապիան դարձնում:

Նախնական եզրակացությունները այսպիսին են, միջոցը իմունային պատասխան է նախաձեռնում եւ նվազեցնում է քաղցկեղի տարածվածության ցուցանիշը: Սովորաբար, քաղցկեղին հաջողվում է թաքնվել իմունային համակարգից: Ըստ մասնագետների, ստեղծված պատվաստանյութը կարող է պայքարել փոքր նորագոյացությունների դեմ:

Քաղցկեղի անկյունաքարը MUC1 մոլեկուլն է, որը մեծ քանակությամբ առկա է քաղցկեղի մակերեւույթի վրա եւ օգնում է քաղցկեղի բջիջների աճին: Այն կարող է օգտագործվել, որպեսզի քաղցկեղին տեսանելի դարձնի իմունային համակարգի համար: Պատվաստանյութում, այդ մոլեկուլից մի փոքր մաս է պարզապես պարունակում:

Եթե թեստերի ​​հետագա փորձարկումը հաջող անցնի, արդեն նշանակված հիվանդների համար պատվաստանյութը շուկայում կլինի վեց տարիների ընթացքում, նոր դեղամիջոցի անունը "Իմուցին" է Immutsin” (ImMucin), գրում է bloggers.com -ը: Ներկա պահին Hadassah բժշկական կենտրոնում պատվաստանյութը փորձարկվել է բազմակի միելոմայով 10 հիվանդների վրա: Նրանցից յոթի մոտ ձեւավորվել է քաղցկեղի դեմ ավելի ուժեղ իմունիտետ: Երեք մարդ լիովին ազատվել է հիվանդությունից:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment