09 April 2012

Ինչպե՞ս պարզել դիմացինը անկեղծ է թե ստում է:


Ինչպե՞ս պարզել դիմացինը ճիշտ է խոսում թե ստում է:
Կան շատ նշաններ, որոնցով կարող եք որոշել խաբում են ձեզ թե ոչ: Ընդ որում անփորձ ստախոսի մոտ այդ նշաններից մի ամբողջ "փունջ" կհայտնաբերեք, մինչ դեռ փորձառուն կծակվի միայն մեկ-երկու նշաններում: Այս գիտելիքը կարող է օգտակար լինել ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում:
1. Զգացմունքների արտահայտումը եւ խոսքերը ավելի դանդաղեցված են, քան նա սովորաբար իրեն դրսեւորում է: Այն սկսվում է պաուզայով, ընթանում ավելի արագ եւ շատ կտրուկ ավարտ ունենում:

2. Խոսքերի ու զգացմունքների արտահայտման միջեւ որոշակի ժամանակ է անցնում: Օրինակ, ասում են, որ ձեր աշխատանքը փայլուն է կատարվել, հետո միայն, հասկանալով ինչ են ասում, ժպտում են: Իսկ երբ մարդ ճիշտ է խոսում զգացմունքային ռեակցիան բառերի հետ միաժամանակ է տեղի ունենում:

3. Ինչը մարդը ասում է, բացարձակապես չի համընկնում նրա դեմքի արտահայտությանը: Օրինակ, երբ ասում է "Ես սիրում եմ քեզ" արտահայտությունը, դեմքը դառնում է այնպես, կարծես մի կտոր լիմոն է ծամել:

4. Զգացմունքի արտահայտության ժամանակ ոչ լրիվ դեմքն է մասնակցում, այլ միայն մի մասը: Օրինակ, մարդը ժպտում է միայն բերանով, առանց այտի `աչքերի ու քթի մկանների մասնակցության: Աչքերը այս դեպքում իրոք դառնում են հոգու հայելին, քանի որ շատ բարդ է սովորելը վերահսկել դրանց արտահայտությունը, ոմանց մոտ անհնար է:

5. Երբ անձը Ձեզ սուտ է հայտնում, նա տեսքով փորձում է որքան հնարավոր է քիչ տեղ գրավել, իրեն սեղմելով ձեռքերը եւ մեկ եւ մյուս ոտքերը:

6. Մարդը կխուսափի ձեր աչքերի հետ հանդիպելուց:

7. Մարդը դիպչում է քթին կամ քորում է քիթը, ականջները: Հազվադեպ դեպքերում, բաց ձեռքի ափով դիպչում կրծքին սրտի շրջանում:

8. Անձը կսկսի «պաշտպանվել», փոխանակ «հարձակվելու» զրույցում:

9. Խաբող մարդը կարող է թեքել մարմինը կամ գլուխը ձեզանից դեպի այլ կողմ:

10. Նա կարող է անգիտակցաբար որեւէ օբյեկտներ տեղադրել ձեր միջեւ, ստեղծելով յուրատեսակ պատնեշ:

11. Ստախոսը կարող է օգտագործել ձեր բառերը եւ պատասխանը հարցի նման հնչեցնի,
«Դու՞ էս կոտրել երկրորդ հարկում վերջին պատուհանը». - «Ոչ, ես չեմ կոտրել երկրորդ հարկում վերջին պատուհանը»:

12. Ձեր հարցին չեն տալիս հստակ պատասխան, դրա փոխարեն "լողացող" պատասխան են տալիս, որը կարող է տարբեր կերպ հասկացվել:

13. Ձեր զրուցակիցը կարող է ասել ավելի շատ քան անհրաժեշտ է, ավելացնելով անհարկի մանրամասներ: Նա հարմար չի զգում, երբ զրույցում դադար է տեղի ունենում:

14. Երբ անձը ստում է, նա կարող է չնկատել դերանունները եւ խոսել միօրինակ /monoton/ ձայնով:

15. Անձը կարող է խոսել, մեղմ, բայց քերականորեն սխալ: Նախադասությունները կլինեն խճճված:

16. Եթե ​​դուք ուզում եք համոզվել, որ ստում են փորձեք փոխել զրույցի առարկան: Եթե ​​մարդը իրոք ստում է, `նա հաճույքով կփոխի թեման, եւ նրա վիճակը ավելի հանգիստ կլինի:

17. Մարդը օգտագործում է հումոր եւ սարկազմ, որպեսզի շրջանցի թեման:

Այս նշաններով բավականին հեշտ է որոշել, երբ որեւէ մեկը ստում է ձեզ: Բայց, իհարկե չպետք է մոռանալ, որ սրանք լավ են աշխատում այն մարդկանց հետ, որոնց երկար ժամանակ եք ճանաչում:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment