06 April 2012

Գիտնականները մտադիր են կույր մարդկանցից կիբորգներ պատրաստել

Monash University Ապրիլ 6, 2012

Ավստրալիայի գիտնականները զարգացնում են իրենց բիոնիկ աչքերի տարբերակը, ավելացնելով կույր մարդկանց տեսողությունը վերադարձնելու տեսլականը: Այս ամսվա վերջում պետք է անցկացվի սարքերի նախատիպի ամբողջական փորձարկումը, հաղորդում է  7 News - ը:

Monash Vision Group - 50 փորձագետներից բաղկացած խումբը համոզված է. նրանց իմպլանտ սարքը առաջինը կլինի աշխարհում, որ նախատեսում է անմիջապես ուղեղի մեջ միկրոչիպի տեղադրում: Միեւնույն ժամանակ անձը պետք է ցանցաթաղանթին փոխարինող տեսախցիկով ակնոցներ կրի: Գրպանային պրոցեսորը պետք է ստացված պատկերները թարգմանի էլեկտրոնային ազդանշանների, որոնք ստացվում են ուղեղում գտնվող չիպի վրա: Արդյունքում, մարդը հնարավորություն է ստանում տեսնել ցածր թույլատրելիությամբ սեւ եւ սպիտակ պատկերներ:

"Միկրոչիպը ունի 4 x 4 մմ չափսեր: Այն ազդանշաններ է ուղարկում փոքրիկ նեղ ելեկտրոդներին, թափանցելով ուղեղի տեսողական կեղեվը: Երբ էլեկտրոդները խթանում են, առաջանում են ֆոսֆեններ: Դա մարդու մոտ առաջացած տեսողական զգացում , որը առաջանում է առանց աչքի վրա լույսի ազդեցության եւ լույսի կետերի ներկայացման, տեխնոլոգիան կօգնի նրանց, ովքեր վնասվածքների պատճառով կորցրել են տեսողությունը.» - պատմում է Ժանետ Պրիտչարդը /Dr Jeanette Pritchard:

Ի դեպ, մեկ այլ ավստրալիական խումբ, Bionic Vision Australia, աշխատում է մեկ այլ տեսակի իմպլանտների - ցանցաթաղանթի իմպլանտի վրա: Դա տեղադրում են ուղղակիորեն աչքի մեջ: Այս մոտեցումը նախատեսված է տարեց մարդկանց համար, որոնք տարիքի հետ կապված տեսողական փոփոխություններ են ունենում: Փորձարկումը կսկսվի հաջորդ տարի:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment