22 March 2012

Tenecteplase - դեղամիջոցը անգամ ծանր ինսուլտից հետո թույլ է տալիս վերադառնալ սովորական կյանքի:

Կրիս Լեւի | The University of Newcastle Մարտ 22, 2012
Նյուքասլ համալսարանի գիտնականները համոզված են, որ նրանք կարողացել են կատարել իրական առաջընթաց ծանր ինսուլտ վերապրածների բուժման որոնման գործում, հաղորդում է  ABC News - ը: Փորձարկումները արդեն ապացուցել են, որ հիվանդների երկու երրորդի մոտ, որոնք բուժման համար ստացել են Tenecteplase նոր միջոցը, 24 ժամում վիճակի զգալի առաջընթաց է արձանագրվել:

Պրոֆեսոր Քրիս Լեւինի խոսքերով, նույնիսկ որոշ դեպքերում հիվանդները, որոնք կաթված էին ստացել, ի վիճակի են եղել մի քանի օրվա ընթացքում նորմալ կյանքի վերադառնալ: Նմանատիպ արդյունքի նախորդ սերնդի դեղամիջոցներով չէր հաջողվել հասնել:

"Tool Tenecteplase դեղամիջոցը, փաստորեն, արդեն փորձարկվել է սրտի կաթվածի զոհերի վրա: Բայց ինսուլտ տարած հիվանդների վրա լիակատար թեստավորումը, միանշանակ առաջընթաց է գրանցել: Այնուամենայնիվ, կան սահմանափակումներ` տրոմբը վերացնող դեղամիջոցը, պետք է ներարկվի ինսուլտի ախտանշանների հայտնվելուց անմիջապես հետո", - ասում է պրոֆեսոր Լեւին:

Այժմ մասնագետների թիմը փնտրում է լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ աննախադեպ լայնածավալ կլինիկական փորձարկման համար: Վիճակագրական տեսանկյունից հին դեղերը, վատը չեն` (օգնում է մոտ տասից մեկ հիվանդների): Սակայն նոր դեղամիջոցը շատ ավելի արդյունավետ է աշխատում ` օգնելով յուրաքանչյուր չորրորդ հիվանդին:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment