03 March 2012

Լեդի Գագան Born This Way ֆոնդ է ստեղծել:


Լեդի Գագան  Born This Way /ծնվել է այս ուղով/ հիմնադրամ է ստեղծել:
Գարնան առաջին օրը Լեդի Գագան ժամանել էր Հարվարդ, որպեսզի հանրությանը ներկայացնի իր Born This Way բարեգործական հիմնադրամը, որի գործունեությունը ուղված է լինելու օգնելու այն դեռահասներին, որոնց մոտ իրենց հասակակիցների հետ խնդիրներ են ծագում, այդ թվում, ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման երիտասարդների:

Ըստ Գագայի, նրա նպատակն է — «պայքարել խոստումնալից երիտասարդների հանդեպ կիրառվող դաժանությունների դեմ ու սատարել նրանց»:  Աստղը իր խոսքը ասաց ավելի քան հազար մարդկանց լսարանի առաջ:
Հիմնադրամի պաշտոնական բացմանը ներկա էր հեռուստաաստղ Oprah Winfrey -ը: Ճակատագրի հեգնանքով, հենց նրան Գագան անցյալ տարի, «բարձրացրել» էր Forbes ամսագրի  շոու - բիզնեսի ամենաազդեցիկ կանանց ցուցակում: Երգչուհին զբաղեցրել էր աղյուսակի առաջին տեղը, որում վերջին յոթ տարիների ընթացքում Օպրան երեք անգամ հայտնվել էր:

25 - ամյա Լեդի Գագային ուղեկցում էր նրա մայրը Սինտիյա Ջերմանը, որին բաժին հասավ բարեգործական հիմնադրամի նախագահի պաշտոնը:  Լրագրողները հասցրեցին նկատել,  որ երգչուհու կիրքը դեպի սկանդալային զգեստը չի կարելի հստակորեն անվանել որ ժառանգել է մորից: Տիկին Ջերմանոտան, կարծես, ավելի հետեւում է հագուստի դասական ոճին:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment