07 March 2012

Նյարդաբանները պարզել են ինչու են որոշ մարդիկ դժվարանում հաղորդակցվել:

Մյույրեան Այրիշ | Neuroscience Research Australia 7 մարտի, 2012
Նյարդաբանները իմացել են  ինչու են որոշ մարդիկ դժվարանում հաղորդակցվել:

Դոկտոր Մյույրեան Այրիշը /Myuyreann Ayrish/ վստահ է ` շրջապատի անձանց հետ շփվելու ունակությունը կապված է ուղեղի այն հատվածների հետ, ուր հիշողությունը ու երազանքն է, հայտնում է ABC News -ը: Գաղտնիք չէ, որ սոցիալական համագործակցության հաջողությունը հիմնված է ուղեղի տարբեր գործառույթների վրա: Օրինակ, հիշողությունը անհրաժեշտ է ճիշտ վարքագծի մոդելը ամրապնդելու համար: Իսկ շնորհիվ երեւակայության, մենք կարող ենք մեզ դնել դիմացինի տեղը:

Գիտնականները ուղեղում առանձնացրել են այսպես կոչված ցանցային-DMN:
Բոլոր այս գործառույթները զուգորդվում են ցանցային-DMN - մ: Ցանցի միջոցով, կարող ենք երազել, դատել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները, պատկերացնել ապագան: Առանց դրա, մարդիկ չեն կարող գնահատել իրադարձությունները ու իրենց կատարած գործողությունների հետեւանքները: Եվ այս ամենը անհրաժեշտ է նորմալ հարաբերությունների համար:

Այս տեսանկյունից, հատկանշական կլիներ այն մարդկանց ուսումնասիրությունները, որոնց մոտ առկա է վաղ ի հայտ եկած դեմենցիա /dementia/: Նրանց մոտ տուժած են ուղեղի ճակատային եւ քունքային հատվածները, որոնք պատասխանատու են DMN-ցանցի աշխատանքի համար: Այսպիսով, ճակատային հատվածում տուժած անհատները աչքի են ընկնում իմպուլսիվությամբ, հաճախ չափից շատ են ուտում, անվայել դիտողություններ են կատարում ու չեն կարողանում կանխատեսել իրենց գործողությունների հետեւանքները:

Բայց ահա քունքային հատվածում վնասված հիվանդները, դժվար են ճանաչում զգացմունքները եւ վատ են ընկալում այլ մարդկանց: Նրանք չէին կարողանում հիշել դեմքերը կամ առարկաները: Երկու խմբերի հիվանդներն էլ ի վիճակի չեն բնականոն սոցիալական հարաբերություններ զարգացնել:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment