03 March 2012

Գենետիկները ճիճուների մոտ "անմահության գեն" են հայտնաբերել: /վիդեո/

Global Look Press 2 Մարտի, 2012
Նոթինգհեմի համալսարանի կեդանաբանները ուսումնասիրելով հարթ ճիճուներին պատահաբար գտել են մի գեն, որը թույլ չի տալիս ծերանալ, նույնիսկ, երբ իրերի դասավորածությամբ, տրամաբանորեն, դա պետք է տեղի ունենա, - գրում է "NEWSru Israel"  -ը: Հայտնի է, որ այս գիտական աշխատանքները ֆինանսավորում են կենսաբանական եւ  կենսատեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը (BBSRC)  եւ բժշկական հետազոտությունների խորուհրդը(MRC):

Փորձագետները ուսումնասիրել են հարթ ճիճուների /flatworms/ երկու տեսակի ընտանիքների ներկայացուցիչների: Մի տեսակը բազմանում է սեռական վերարտադրման եւ երկրորդ տեսակը բաժանման եղանակով:  Այս ճիճուներ տարբերվում են վերածնվելու զարմանալի ունակությունով:

Նման վերածնման գործընթաց շնորհիվ ցողունային բջիջների տեղի է ունենում մարդկանց մոտ: Սակայն այդ բջիջների քանակը սահմանափակ է: Ավելին, նրանք վերարտադրվում են միայն որոշակի քանակության անգամ: Դա կախված է ԼԱՄ- տելոմերի մոլեկուլի վերջավորության հատվածի երկարությունից: Յուրաքանչյուր բջջային ցիկլի ընթացքում տելոմերը /telomeres/ կրճատվում է:

Բայց ճիճուների մոտ տելոմերները այլ կերպ են գործում: Նրանք կարողանում են պահպանել իրենց ցուցանիշները: Հետեւաբար, ճիճուները կարողանում են անվերջ վերածնվել, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված գիտնականների հոդվածում:

Վերլուծությունը ցույց տվեց, որ տելոմերների լրացման գործընթացը գործում է տելոմերազի /enzyme telomerase/ միջոցով: Դա թույլ տվեց պարզել այն գենը, որը պատասխանատու է  տելոմերազի աշխատանքի համար: Երբ տվյալ գենը, որը կոչեցին «անմահություն գեն»: «անջատեցին», տելոմերազերը սկսեցին կրճատվել: Հնարավոր է, որ այս հայտնագործությունը կօգնի զգալիորեն մեծացնել մարդու կյանքի տեւողությունը:
 
Post a Comment