29 March 2012

Չինացի գիտնականները պարզել են ինչու են "չիլլի" պղպեղները այդքան օգտակար սրտի հիվանդներին

dailymail Մարտ 29, 2012
Կծու ուտեստները չափազանց օգտակար են սրտի հիվանդներին: Ըստ Հոնկոնգի չինական համալսարանի հետազոտողների, միացությունները, որ "չիլլի" պղպեղին կծու են դարձնում, ընդունակ են իջեցնել արյան ճնշումը եւ խոլեստերենի ցուցանիշները, գրում է The Daily Mail -ը:

Այսպիսով, գիտնականները հետաքրքրված են կապսաիցիոնիդով 'capsaicinoids': Ինչպես նշում է հետազոտության հեղինակ ​​դոկտոր Dr Zhen-Yu Chen -ը, աշխատանքը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել, թե ինչպես են այդ միացությունները գործում սրտանոթային համակարգի, գեների եւ այլ մեխանիզմների վրա, որոնք ազդում են խոլեստերին եւ արյան անոթների առողջության վրա:

Այդ աշխատանքի ընթացքում միացությունները փորձարկվեցին մկների վրա, որոնց խոլեստերինը բարձրացնող սնունդ էին տալիս: Կար նաեւ ստուգիչ խումբ, որոնց կապսաիցիոնիդներ չէին տալիս: Արդյունքում, առաջին խմբում, չնայած վատ դիետային, նվազել էր «վատ խոլեստերինի» ցուցանիշները, շնորհիվ ակտիվ տրոհման եւ մարմնից հեռացման:
Պարզվեց նաեւ որ կապսաիցինոիդները արգելափակել էին գենի աշխատանքը, ստիպելով, որ շնչերակը կծկվի, դժվարացնելով արյան հոսքը դեպի սիրտ եւ այլ օրգաններ: Գենի արգելափակումը թույլ է տվել հանգստալ մկաններին, իսկ անոթների լայնացումը ավելի շատ արյուն անցնի:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment