05 March 2012

Միայնակ մարդիկ քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների ռիսկի խմբում:

Global Look Press 5 մարտի 2012
Միայնակ մարդիկ քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի  խմբի մեջ են հայտնվել:
Մենակությունը կարող է իրական հիվանդությունների զարգացում առաջացնել, որը սպառնում է բերել ավելի մեծ մեկուսացում մյուս մարդկանցից: Այսպիսով ստացվում է փակ շրջա, նշում է Չիկագոյի համալսարանից John Kasioppo -ն, գրում է The Times of India -ն:

Գիտնականի խոսքերով, մենակությունը առաջացնում է զարկերակների կոշտացում, բորբոքում, հիշողության եւ ուսումնառության հետ կապված խնդիրներ: Նույնիսկ մրգային ճանճերը (Diptera) մեկուսացման մեջ հայտնելով վիճակի վատթարացում են ունենում եւ ավելի վաղ են վերանում, քան չմեկուսացած ցեղակիցները:

Մեկ հետազոտության ընթացքում Կասիոպոն Կալիֆորնիայի համալսարանից Սթիվ Կոլի հետ համատեղ ուսումնասիրել են, թե ինչպես է միայնակ մարդկանց իմունային համակարգը փոխվել: Այսպիսով, արձանագրվել են մի շարք գեների արտահայտման փոփոխություններ:

Հետազոտվող միայնակ մարդկանց մոտ, շատ գեներ չափազանց ակտիվ են էքսպրեսացվում (արտահայտվում)   իմունային ակտիվացման ու բորբոքումների կապի հետ: Ոմանք էլ, հակառակը, ոչ բավարար են էքսպրեսացվում, ինչը հանգեցնում է հակավիրուսային պատասխանի  եւ հակաթելերի արտադրության նվազմանը:

Բանը նրանում է, որ միայնակ մարդկանց իմունային համակարգը աշխատում է ընտրողաբար ` այն նետում է իր բոլոր ուժերը բակտերիաների դեմ պայքարելու համար եւ ոչ վիրուսների դեմ: Արդյունքում, քաղցկեղի դեմ պաշտպանությունը, սրտանոթային հիվանդությունների եւ այլ հիվանդությունների դեմ պայքարը նվազում է:

Նաեւ մեծանում է cortisol սթրեսային հորմոնի ցուցանիշը,  արյան ճնշումը, որը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը եւ սրտային տագնապները: Սրտամկանը ծանրաբեռնվում է, եւ արյան անոթները վնասվում են:

Միայնակ մարդիկ անգամ վատ են քնում: Նրանք հաճախ են գիշերով արթնանում եւ քնելու համար քիչ ժամանակ հատկացվում: Փորձագետները եզրակացրել են. Մենակությունը մարդկանց չի դժբախտեցնում, այն նրանց ստիպում է անպաշտպան զգալ իրենց:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment