29 March 2012

Ակոհոլային խմիչքները օգտակար են սրտային հիվանդություններով տղամարդկանց համար:

Russian Look Մարտ 29, 2012
Վեճերը ոգելից խմիչքների օգուտի եւ վնասի մասին շարունակվում են: Այս անգամ, այդ ուսումնասիրությունը, որ հրապարակվել է European Heart Journal /Եվրոպական սրտի տեղեկագրում/, պնդում է, որ օրական 1-2 բաժակ խմիչքի սպառումը օգտակար ազդեցություն է գործում տղամարդկանց վիճակի վրա, որոնք սրտի կաթված են տարել, հաղորդում է ABC News -ը:

Այդ ուսումնասիրության հեղինակները Բրիգամի կանացի հոսպիտալի աշխատակազմն է դոկտոր Ջենիֆեր Փայի գլխավորությամբ: Նրանք հետեւել են 1800 սրտային հիվանդություն ունեցող մարդկանց առողջությանը, որոնք պատասխանել են կենսակերպի մասին հարցերին:

Պարզվեց, որ օրական մոտ երկու բաժակ խմիչքի սպառումը նվազեցրել է առաջին անգամ սրտի կաթվածի առջեւ ծառացած տղամարդկանց սրտանոթային հիվանդությունից մահվան դեպքերը 42% - ով, համեմատ այն անձանց որոնք չեն օգտագործել սպիրտային խմիչքներ: Իսկ որեւէ այլ պատճառից մահվան վտանգը 12% - ով: Ընդ որում, խմիչքի տեսակը առանձնահատուկ դեր չի խաղում: Գլխավորը չափաքանակն է: Հաճախակի ալկոհոլի սպառումը վիճակագրորեն հավասարեցվում Է խմիչքի մերժումի հետ:

Գիտնականները ընդգծում են, որ այս հետազոտությունը եզակի է իր տեսակի մեջ: Այն կենտրոնացած է մասնավորապես սրտի կաթվածից առաջ եւ հետո ալկոհոլի օգտագործման ազդեցությանը յուրաքանչյուր անձի համար: Սակայն կա մի «բայց»: Վերլուծության ներկայացրած տվյալները կազմված են հիվանդների անձնական վկայությունների վրա: Այսպիսով, հիմնվել բացառապես դրանց վրա չի կարելի: Բացի այդ, պարզ չէ, թե արդյոք ալկոհոլը կօգնի իգական սեռի հիվանդներին:
Post a Comment