04 March 2012

Հարուստ մարդիկ անբարոյական արարքների հակումներ ունեն:

Փետրվար 28, 2012
Սույն եզրակացությունը բարձրաձայնվել է Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցների կողմից: Նրանք վերլուծել են մարդկանց սոցիալական մակարդակը, հենվելով նրանց հարստության, կրթության եւ աշխատանքային հեղինակության վրա, եւ պարզել են, որ հարուստ մարդիկ ամենից շատ են խաբում, ստում եւ խախտում օրենքը, հաղորդում է ABC News -ը:

Սա պայմանավորված է ագահությամբ, ընչաքաղցությամբ եւ եսասիրությամբ, - նշում է հետազոտության ղեկավար Փոլ Պիֆֆը: Մասնավորապես, թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերը ավելի հաճախ չեն զիճում այլ մեքենաների ու հետիոտներին, ցույց է տվել Սան Ֆրանցիսկոյում անցկացված ուսումնասիրությունը: Իսկ մեկ այլ փորձի շրջանակներում հարուստ կամավորները խոստովանել են, որ նրանք պատրաստ են խաբել, որը եւ արել են, խաղի ընթացքում որպես մրցանակ 50 դոլար ստանալու համար:

Մեծ հարստությունը մարդուն տալիս է այնպիսի զգացում, որ նա ավելի շատ իրավունքներ ունի: Ուստի, նա չի ուզում կիսել: Բայց քիչ պակաս հարուստ մարդիկ քիչ են խաբել, քանի որ նրանք ավելի շատ են կախված իրենց համայնքից: Այսինքն, նրանք չեն ցանկանում կտրել այն ճյուղը, որի վրա նստել են:

Սակայն հենց առաջին տիպի մարդիկ, հասարակության վրա էական ազդեցություն են թողնում: Բացի այդ, գիտնականների խոսքերով, դժվար է հասկանալ, այդ մարդիկ վեր են ելել, իրենց ոչէթիկ վարքի շնորհիվ, թե փողն է նրանց փոխել: Դատելով ամեն ինչից, դա արատավոր շրջան է, շեշտում է Պիֆֆը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment