24 February 2012

Ինչպես ճիշտ դաստիարակել երեխաներին:

Ռիկ Տրինկներ | University of New Hampshire
24 փետրվարի, 2012
Շատ ծնողներ համոզված են, որ խստությունը երեխայի դաստիրակության համար լավ է: Սակայն, Նյու Հեմփշիր համալսարանից Ռիկ Տրինկները /Rick Trinkner/ - կոչ է անում հրաժարվել այդ ռազմավարությունից, հաղորդում է WebMD -ն:

Ծնողները, որոնք ժառանգների հետ շփվում են իշխանական եւ ավտորիտարիզմի դիրքերից, ավելի հավանական է արդյունքում ունենան երեխաներ, ովքեր չեն հարգում ուրիշների եւ հակված են այնպիսի հանցագործություններ կատարել, ինչպիսիք են գողությունը, կողոպուտը ու թմրանյութերի օգտագործումը: Բանը նրանում է, որ երեխաները չեն տեսնում ծնողներին, որպես իրենց նկատմամբ լեգիտիմ իշխանություն ունեցող անձանց:

Դա է ցույց տալիս միջին եւ ավագ դպրոցի ուսանողների վարքագծի կատարված հետազոտությունը: Աշակերտներին խնդրել են ` 18 ամսվա ընթացքում մասնակցել երեք հարցման: Rick Trinkner -ին հետաքրքրել է ծնողների դաստիարակման ոճը, ինչպես են դեռահասների կողմից ընկալվում ծնողները եւ նրանց պահվածքը:

Այսպիսով, ի հայտ է բերվել ծնողական վարքագծի հիմնական մոդելները ` , իշխանական ծնողներ, որոնք կենտրոնացած են կարգապահության վրա, բայց երեխաներին որոշակի փաղաքշանք են տվել, ավտորիտար ծնողներ, ուշադրության անկյունաքարը բացառապես կարգապահությունն է, նաեւ ծնողներ, որոնք թույլ են տվել ամեն ինչ անել եւ երեխային ջերմությամբ են շրջապատել:

Խնդրահարույց երեխաները ամենից հաճախ մեծանում են երկրորդ խմբի ծնողների մոտ: Բացասական կողմեր են եղել նաեւ վերջին խմբի դաստիարակման ռազմավարությունում:  Դաստիարակման ամենակատարյալ ընտրությունը ոսկե միջինն է: Ըստ գիտնականների, կարեւոր է երեխայի աչքերում հեղինակավոր երեւալ:

Սրա հետ միաժամանակ, պետք է թույլ տալ երեխաներին `քննարկելու հուզող հարցերը, անհանգստությունները, տանը սահմանված կանոնների պատճառով առաջացած խնդիրները: Բանաձեւը հետեւյալն է. «Երեխան պետք է խոսելու իրավունք ունենա, բայց ոչ որոշելու»: Ուստի կարեւոր է բացատրել երեխաներին, թե ինչու է կազմվում այս կամ այն կանոնը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment