11 February 2012

Lana Del Rey - Born To Die

Լանա Դել Ռէյի /Lana Del Ray/ "Born to Die" ալբոմի դեբյուտը երգչուհուն Billboard հիթ շքերթում երկրորդ տեղ բերեց: Առաջին շաբաթվա արդյունքներով, ԱՄՆ -ում վաճառվել է սկավառակի 77 հազ. օրինակ:

Ավելի վաղ 25-ամյա երգչուհին կարողացել էր գլխավորել Մեծ Բրիտանիայի չարտը, որտեղ առաջին շաբաթում սկավառակի 117 հազ. օրինակ վաճառվեց: Բացի դրանից սկավառակը առաջին տեղում էր Ֆրանսիայում եւ Գերմանիայում: "Born to Die" թողարկման օրվանից գլխավորել է iTunes չարտը աշխարհի 14 երկրներում, այդ թվում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան:

Փետրվարի երկրորդ շաբաթից Billboard հիթ շքերթը գլխավորում է Ադելը իր "21" ալբոմով: Այս սկավառակը 2011թ. լավագույն բեստսելլերն է: Սակայն Billboard տվյալներով, հաջորդ շաբաթ նրա հետ կարող է մրցակցել Van Halen -ի "A Different Kind of Truth" նոր ալբոմը, որը շրջանառության մեջ է փետրվարի 7 -ից:

Չարտի 3 -րդ հորիզոնականում է կանադացի Լեոնարդ Կոէնի "Old Ideas" , առաջին շաբաթում վաճառվել է 41 հազ. օրինակ:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment