15 February 2012

Երգող կրակայրիչները ծխողների վրա անհավանական ազդեցություն են գործում: /վիդեո/

dailymail.co.uk 15 փետրվարի, 2012
Արեւմտյան փորձագետները կարծես փորձել են բոլոր հնարավոր ուղիները որպեսզի մարդիկ հրաժարվեն ծխախոտից: Սակայն, գործնականում, ոչ ահասարսուռ պատկերները, ոչ ծխախոտի տուփի վրայի նախազգուշացնող պիտակները, չի փոխում վիճակագրությունը:

Բայց Հնդկական մասնագետները որոշել են այլ կողմից մոտենալ հարցին: Նրանք օգտագործում են երաժշտական ​​կրակայրիչներ, որոնք հուղարկավորական երաժշտությոնով զգուշացնում են ծխողներին հնարավոր մահվան մասին, գրում է The Daily Mail -ը:

Հնդկաստանում, ծխախոտը վաճառում են հատով, եւ շատ կրպակների մոտ ամրացված են կրակայրիչներ: Կրակայրիչի փոքր փոփոխությունը բերեց հետեւյալին. ամեն անգամ երբ մարդը սեղմում է կոճակը եւ ուզում է սիգարետ կպցնել, լսում է ավանդական թաղման "Ram Nam Satya Hai" հիմնը:

Փորձը ցույց տվեց, որ գրեթե բոլոր ծխողները, որ պատրաստվում են սիգարետը կպցնել այդ կրակայրիչներով, լսելով երաժշտությունը դա չեն անում: Ըստ քաղցկեղով հիվանդների Ասոցիացիայի դիտորդների, լսածի ազդեցությունից որոշ մարդիկ անմիջապես շպրտում են սիգարետը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment