12 February 2012

Ընտրախախտումներ Հրազդանում: /վիդեո/

Սասուն Միաքայելյանը պետք է լինի Հրազդանի քաղաքապետ.

Ինչպես գիտեք փետրվարի 12-ին Հրազդանում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ: Իրենց թեկնածությունն են դրել Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միաքայելյանը եւ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը:

Ավազակապետության տեսանկյունից.
Սասուն Միաքայելյանը պետք է լինի Հրազդանի քաղաքապետ, հակառակ դեպքում կնշանակի Հրազդանի քաղաքապետի ընտրության մասին ժողովրդին հերթական Գյուլնազ տատի հեքիաթ հրամցնել, որի հետեւանքները ավելի են արագացնելու  իրենց ոչ լեգիտիմ նախագահի վախճանը:

Ինչպես սպասվում էր ընտրությունները տեղի են ունենում բազմաթիվ խախտումներով, քանի որ Ս. Սարգսյանի եւ նրան նմանների մենթալիտետը այդպիսին է /ինչպես ինքն է արտահայտվել Քոչարյանի ընտրությունների մասին իր ելույթում/ եւ նման նախագահի պայմաններում օրինական ընտրություն սպասելը միամտություն կլինի:
Ընտրախախտումների մասին տեսանյութերը արդեն բազմաթիվ են եւ շարունակում են ստացվել, Հրազդանի 25/2 տեղամասից  լրագրող Կարեն Թովմասյանը հայտնում է, որ տվյալ պահի դրությամբ հասցրել է իր տեսախցիկով արձանագրել ավելի քան 20 ընտրախախտում, լրագրողի  այդ ընտրախախտումների տեսագրությունները կհրապարակվեն առաջիկայում:
Խախտումները շատ են տեսանյութերը շատ եւ բոլորը հնարավոր չէ էջում հրատարակել, ընտրության արդյունքը ինչ կլինի ոչ ոք չգիտի որովհետեւ Հայաստանում ընտրություն գոյություն չունի, ինչպես հայտնի է ընտրությունների արդյունքի ամենամեծ կեղծիքը կատարվում է հանրապետությունից բացակայողների ընտրաձայները հաշվառելու եւ ի օգուտ ռեժիմի կեղծելու եղանակով: 



սիվիլնեթ - իշխանության լրատվամիջոցի տեսանյութ





Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment