10 February 2012

Ցողունային բջիջները բուժեցին երեխայի խլությունը:

10 փետրվարի 2012թ. meddaily
ԱՄՆ փորձագետները ավարտում են երեխաների լսողության վերականգնման նպատակով բջջային թերապիայի փորձարկումները: Մեթոդի հիմքում ընկած են պորտի արյունից ստացված ցողունային բջիջները, գրել է "NEWSru Israel -ը, հղում անելով AFP ": Փորձերը թույլ են տալիս պնդել, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը թույլ է տալիս վերականգնել ներքին ականջի կառուցվածքը:

Մասնագետները նախատեսում են մոտ ժամանակում հրապարակել մարդկանց վրա կատարված փորձերի ամբողջական հաշվետվությունը: Հայտնի է, որ կամավորներից մեկը երկու տարեկան ֆինլանդիացի Մակգրետն է / McGrath/: Նրա լսողության կորուստի պատճառը ուղեղի վնասվածքն է: Ծննդյան ժամանակ երեխան վնասվածք է ստացել եւ տուժել ուղեղի թթվածնային անբավարարությունից: Սա հրահրել է ոչ միայն խլություն, նաեւ ավելացել է ուղեղային կաթվածի եւ մտավոր հետամնացություն ենթարկվելու վտանգը:

Նախքան երեխայի ծնվելը ծնողները վճարել են պորտի արյան հավաքագրման եւ պահպանման կարգի համար: Արյունից ստացված ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը կատարել են 2009 թ., մի յոթ շաբաթական տղայի: Ավելի ուշ կատարվեց երկրորդ փոխպատվաստումը եւ 2010թ. - ին հնարավոր էր նկատել փոփոխությունը ` երեխան արձագանքել է բարձր աղմուկներին, եւ երաժշտություն է լսել:

Բջջային երրորդ փոխպատվաստման արդյունքում (մեկ տարեկան հասակում), թեստավորումը ցույց է տվել որ լսողությունը նորմայի սահմաններում է: Չնայած դեռեւս վաղ է վերջնական եզրակացություններ անել, ասում են գիտնականները եւ ​​երեխաների ծնողները, սակայն կան հիմքեր հավատալու, որ այդ մոտեցումը կարող է օգնել երեխաներին ուղեղի վնասվածքներից պատճառված խլության բուժման համար:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment