14 February 2012

Ասպիրինը իդեալական միջոց է մետաստազների դեմ:

Global Look Press 14 փետրվարի, 2012թ.
Սովորական ասպիրինը բոլոր հնարավորությունները ունի քաղցկեղի դեմ հզոր միջոց դառնալու համար, հավատացնում են Մելբուրնի գիտնականները: Ըստ նրանց, ոչստերոիդային /nonsteroidal/ հակաբորբոքային դեղերը օրինակ ասպիրինը թույլ չի տալիս, որ ուռուցքը տարածվի, - նշում է The Herald Sun -ը:

Այս հայտնագործությունը արել են Փիթեր Մակկալումի քաղցկեղի կենտրոնի աշխատակիցները: "Ուռուցքները արտազատում են սպիտակուցներ եւ միացություններ, որը հայտնի է որպես աճի գործոններ: Սա քաղցկեղին թույլ է տալիս աճի համար օգտագործել արյան եւ ավշային անոթները, մասնավորապես, արյան անոթների ընդլայնման հաշվին: Սակայն մի խումբ դեղեր նեղացնում են արյան անոթները", -ասում է դոկտոր Tara Karnezis -ը:

Այս հայտնագործությունը հույս է տալիս զարգացնել քաղցկեղի բուժման շատ նոր մեթոդներ, նպատակային ազդելով այդ մեխանիզմի վրա: Եթե արյան անոթների միջոցով ​​«կտրվի" սնուցող նյութերի հոսքը դեպի ուռուցք, քաղցկեղը կնահանջի եւ չի կարող մետաստազեր ստեղծել:

Պետք է ասել, գիտնականները նախկինում էլ կասկածում էին ոչստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների դրական ազդեցությանը: Բայց միայն հիմա է հաջողվել պարզել, ինչ կերպ են դրանք գործում: Փորձագետները կատարած հետեւություններով կիսվեցին Cancer Cell ամսագրի էջերում:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment