14 February 2012

Բժիշկները բացատրեցին ինչ է սերը կատարում մարդու մարմնի հետ

Global Look Press 13 փետրվարի 2012թ.
Վալենտինի օրվա նախօրեին գիտնականները որոշեցին հիշեցնել, թե ինչպես է մարմնի վրա այս զգացումը ազդում ֆիզիոլոգիական տեսանկյունից: Սիրահարված մարդը, իսկապես մի ուրիշ զգացողություն է ունենում, հաղորդում է Fox News -ը:

Սիրահարության վիճակում դոպամին /dopamine/ - հաճույքի հորմոնի արտադրություն է տեղի ունենում: Նման բան է տեղի ունենում մոլախաղերի, թմրամիջոցների ընդունման ժամանակ: Երբ սիրահարները միասին են հենց դոպամինն է տալիս էյֆորիայի զգացողություն, - ասում է Ռութջերսի համալսարանի կենսաբանական անթրոպոլոգիստ Helen Fishner -ը:

Դոպամինը բացառապես սիրո օբյեկտի հանդեպ նախաձեռնում է վարքի փոփոխություն: Արդյունքում մարդուն հետաքրքրում է միայն իր երկրորդ կեսը: Սակայն օկսիտոցինի /oxytocin/ միացումը, ընդհակառակը, հանգստացնում է եւ ինտիմ կապի զգացում է տալիս (մարդիկ ուզում են գրկել, համբուրել, եւ ձեռքերով միմյանց դիպչել): Ի դեպ, օկսիտոցինի մակարդակ է նկատվում նաեւ մայրերի մոտ: Միացությունը թույլ է տալիս կաթ արտադրել եւ երեխայի հետ կապ հաստատել:

Տեստոստերոնը /Testosterone/ կիրք է բերում հարաբերություններում: Սեռական հարաբերությունները մեծացնում է դրա համակենտրոնացումը: Բնությունից տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակությունը մեծ է, այդ թվում, եւ թուքի մեջ: Հետեւաբար, ըստ մեկ տեսության, համբուրվելուց տեստոստերոնը թուքի միջոցով թափանցում է կնոջ մարմինը, ավելացնելով սեռական ցանկությունը:


Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment