12 February 2012

Լեդի Գագան երկրպագուների համար սոցիալական ցանց է ստեղծել

Լեդի Գագան սեփական սոցիալական ցանց է ստեղծել:
Ծառայությունը ստացել է LittleMonsters ("փոքրիկ հրեշներ") անվանումը: Հենց այսպես է նախընտրում երգչուհին անվանել իր երկրպագուների: Ներկա պահին LittleMonsters.com կայքը գտնվում է թեստավորման փուլում: Թեստավորմանը մասնակցել ցանկացողները պետք է կայքում գրեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետեւ փոստի վրա կայքում գրանցվելու հրավեր կգա:

Համաձայն կայքը թեստավորող օգտատերերի պատմածի, LittleMonsters.com -ը ֆունկցիոնալ առումով համեմատելի է Pinterest ծառայության հետ: Գրանցված օգտատերերը կարող են միմյանց հետ կիսվել լուսանկարներով ու տեսահոլովակներով, ինչպես նաեւ "նշել" (Pinterest -ում դրա համար "Pin It" հղումով կոճակն է) իրենց մոտ հետաքրքրություն առաջացնող վայրերը եւ օբյեկտները:
2012թ. ապրիլին Սեուլի համերգներով սկսվում է Լեդի Գագայի շրջագայությունը: Ներկա պահին ներկայացված է մինչեւ 2013թ. 11 համերգների ծրագրեր, սակայն Born This Way Ball անվանումով շրջագայությունը կայքում ճշտվում է: Մնացած ելույթների ժամկետները կհրատարակվեն ավելի ուշ:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment