15 February 2012

Մենա Սուվարին - Քրիստիան Սիրիանոյի մուսան է:

Մենա Սուվարին /Mena Suvari/ - Քրիստիան Սիրիանոյի /Christian Siriano/ մուսան է:
«Պոդիում» երիտասարդ տաղանդների որոնման նախագծի հաղթող Քրիստիան Սիրիանոն տարեցտարի ավելի է ամրապնդում իր դիրքերը նորաձեւության ինդուստրիայում: Այժմ նա իր գովազդի համար հրավիրել է «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» ֆիլմի դերասանուհի Մենա Սուվարիին:

Գովազդային տեսանյութում Մենան Սիրիանոյի հավաքածուի զգեստներով զբոսնում է հյուրանոցում: Սկզբում մենք նրան տեսնում ենք Նոր Անգլիայի էլիտայի ոճով հյուրանոցի ռեստորան մտնելիս: Շարժասանդուղքի վրա նա արդեն 1960-ականների նորաձեւությամբ է, հետո այն փոխվում է շղարշե նարնջագույն զգեստի:

Այնուհետեւ Մենան մեզ է սպասում երեկոյան հագուստով, կարմիր երկար շրջազգեստով: Նրա հաջորդ պատկերը - գունատ վարդագույն, կիսաթափանցիկ զգեստով է: Գովազդը ավարտվում է դեղին, փեշերի հարկերով եւ կարմիր զոլերով համատեղ շրջազգեստով:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment