11 February 2012

Ծոմապահությունը մի քանի անգամ մեծացնում է դեղորայքի արդյունավետությունը:

Global Look Press, 10 փետրվարի 2012

Կարճ ժանկետով չուտելը օգնում է հաղթահարել քաղցկեղը եւ բարելավում է թերապիայի արդյունավետությունը, կարծում են փորձագետները: Նրանք պարզել են, որ ծոմ պահելը դանդաղեցնում է քաղցկեղի եւ ուռուցքների տարածման աճը եւ քիմիաթերապիայի հետ սպանում է քաղցկեղը, գրում է The Daily Mail -ը:

Զեկույցում, որ հրապարակվել է Science Translational Medicine բժշկակաան հանդեսում, ասվում է. քախցով արտահայտված սթրեսային վիճակներում քաղցկեղի բջիջները հատուկ կերպ են արձագանքում նորմալ բջիջների համեմատ, "նիրհելու" մեջ հայտնվելու փոխարեն նրանք շարունակում են աճել եւ բաժանվել, ի վերջո, ոչնչացնելով իրենց:

"Այս գործընթացը ցույց է տալիս, որ քաղցկեղի բջիջները փորձում են փոխհատուցել սովի հետեւանքով առաջացած նյութերի պակասը: Բայց դա նրանց չի հաջողվում: Մենք հետեւում ենք այս երեւույթին կրծքի քաղցկեղի բջիջների օրինակի վրա եւ կենդանիների ձվարանում եւ միզուղիներում", -մեկնաբանում է հետազոտության ղեկավար Հարավային Կալիֆորնիայի համալսարան պրոֆեսոր Վալտեր Լոնգոն:

Այսպիսով, առանց քիմիաթերապիայի սոված մնալը, հանգեցրել է մելանոմայի, գլիոմայի, նեյրոբլաստոմայի եւ կրծքի քաղցկեղի դանդաղ աճի: Քիմիաթերապիայի օգտագործումը բոլոր դեպքերում բարձրացրել է ծոմապահության արդյունավետությունը: Սովի բազմաթիվ ցիկլերը զուգորդված քիմիաթերապիայով բուժել է ագրեսիվ ձեւով քաղցկեղով հիվանդ առնետների 20% - ին:

Իսկ արագ տարածվող ուռուցքներին հաջողվել է սպանել 40% դեպքերում: Քիմիաթերապիան ինքն իրենով չի օգնել: Գիտնականները արդեն մարդկանց վրա ուսումնասիրում են ծոմ պահելու ազդեցությունը: Սակայն, որպեսզի լիարժեք եզրակացություն արվի, երկարաժամկետ թեստեր կպահանջի:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment