15 February 2012

Բեյոնսը եւ Ջեյ-Զին ցույց են տվել իրենց աղջկան

Բեյոնսը /Beyonce/ եւ Ջեյ-Զին /Jay-Z/ ցույց են տվել իրենց աղջկան
Ոչ բոլոր աստղերն են իրենց երեխաների առաջին լուսանկարները խոշոր գումարի դիմաց ցույց տալիս ամսագրերին: Բեյոնսը եւ Ջեյ-Զին առանց ընտանեկան ալբոմի նկարների սակարկության, հրատարակել են իրենց փոքրիկ աղջկա նկարը Tumblr սոցիալական ցանցում գտնվող սեփական բլոգում:
Այժմ համաշխարհային հանրությունը քննարկում է, թե ծնողներից ում է արդյոք ավելի շատ նման Բլյու Իվի անունով փոքրիկը: «Կիսեցեք մեզ հետ մեր ուրախությունը, -գրված է երջանիկ ծնողների մեկնաբանությունում: — Շնորհակալություն որ հարգում եք մեր մասնավոր կյանքի իրավունքը, այս գեղեցիկ ժամանակաշրջանում: Կարտեր ընտանիք /Carter Family/»:
Հիշեցնենք, որ Բեյոնսի եւ Ջեյ-Զիի երեխան լույս աշխարհ է եկել հունվարի 7 -ին: Որից անմիջապես մի քանի ժամ անց Ջեյ-Զին ձայնագրեց իր ժառանգի ձայնը եւ օգտագորձեծ «Glory» տրեկում:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment