13 February 2012

Կալորիայով հարուստ սնունդը տարեցներին զրկում է հիշողությունից:

13 փետրվարի 2012
Չափից դուրս շատ ուտելը կարող Է ավելի քան երկու անգամ մեծացնել տարեցների հիշողության կորուստի հավանականությունը, ասվում է ամերիկյան մասնագետների վերջին հետազոտությունների հաշվետվությունում: Օրինակ, մարդիկ, որոնք մեկ օրում սպառում են ավելի քան 2,100 կալորիա, ավելի հավանական է, որ ունենան ճանաչողական անկանոնություններ, հաղորդում է The Daily Mail -ը:

Այս արդյունքների համար հիմք են ծառայել Mayo հիվանդանոցից դոկտոր Jonas Geda ղեկավարությամբ աշխատող գիտնականների հետազոտությունները: Հետազոտողները ստուգել են 70-89 տարեկան 1200 մարդ, ովքեր դեմենցիա չեն ունեցել: Հետազոտողներին հետաքրքրել է նրանց կերակրացանկը եւ հիշողության թեստի արդյունքները: Արդյունքում, 163 հոգի հիշողության հետ կապված խնդիր են ունեցել:: Ավելին, այդ ռիսկը էապես ավելացել Է նրանց մոտ, ովքեր բոլորից շատ են կալորիայով հարուստ սնունդ օգտագործել:

Ընդհանուր առմամբ, մարդկանց բաժանել են երեք խմբի ` նրանք, ովքեր օգտագործել են օրական 600-1500 կալորիա, ովքեր օգտագործեն 1500-2100, 2100-6000 կալորիա: Պետք է նշել, որ վերջին երկու խմբերում էական տարբերություններ չեն նկատվել: Հետեւաբար, 2100 կալորիայի գերազանցումը սկզբունքորեն վնասակար է:
Յոնաս Գեդի խոսքերով, թերեւս, ցածր կալորիականության դիետան կարող է արգելակել հիշողական խանգարումների զարգացումը: Ի դեպ, երկու տարի առաջ անցկացրած ուսումնասիրությունը ապացուցել է, որ տղամարդիկ, ովքեր գիրանալու գենետիկակա կապվածություն ունեն, տարբերվում են ավելի փոքր ուղեղով, որն ավելացնում է դեմենցիայի վտանգը:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment