12 February 2012

Իրան, Քանդովան

Այս ժայռափոր գյուղը այժմ բնակեցնում են իրանական թուրքալեզու ցեղերի ներկայացուցիչներ: Տեղի բնակիչները գումարի դիմաց զբոսաշրջիկներին հրավիրում են իրենց տուն թեյ խմելու, հայտնում են ռուս զբոսաշրջիկները: Քանդովան կարելի է գնալ հետեւյալ կերպ. Թավրիզի Գոլեստան զբոսայգու մոտից գնալ Օսկու քաղաք (մոտ 40-50 կմ), այնտեղ ամենամեծ չինարի մոտից, պետական միկրոավտոբուսներով «մինիբուսներ» մինչեւ Քանդավան: Կարելի է նաեւ Թավրիզից կամ Օսկուից(22 կմ)  օգտվել տաքսիստների ծառայությունից: Այստեղի լանդշաֆտը նման է այժմեան Թուրքիայի Կապադովկիայի լանդշաֆտին:
Նման թեմաներ բլոգում Իրան, Հորմոզգան, հողե տներ,Թուրքերը քարանձավի մեջ հյուրանոց են կառուցել կամ սեղմեք բնություն  /բ նշումներ/ հղումների վրա:

/13 ֆոտո/ Իրան, Քանդովան: Շարունակությունը.
"Քանդովան գյուղը – /տեքստի մեջբերումը armenian.irib.ir կայքի 2012թ. հունվարի 29 -ի գրառումից./

Սահանդ լեռը համարվում է Իրանի հինգ հրաբխային կարևոր լեռներից մեկը և գտնվում է Արևմտյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի հարավում












 Մեջբերումը armenian.irib.ir կայքից
"Քանդովան գյուղը –
Սահանդ լեռը համարվում է Իրանի հինգ հրաբխային կարևոր լեռներից մեկը և գտնվում է Արևմտյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի հարավում


Լեռան լանջին՝ Օսկու քաղաքի մոտ գտնվում է Քանդովան գյուղը ,որը երկրաբանական ու ճարտարապետական գրավչությունների առումով մեծ նշանակություն ունի: Քանդովան գյուղը գտնվում է Օսկուից 18 կիլոմետր հարավ և 62 կիլիմետր հարավ-արևմուտք, բնության գեղատեսիլ անկյունում , Սահանդ լեռան լանջին: Քանդովանի պատմական ու ավանդական տները ունեն ճարտարապետական եզակի ոճ և մի խումբ հետազոտողների կարծիքով , այդ տները կառուցվել են հիջրեթի 7-րդ դարում, մոնղոլների արշավանքի հետ միաժամանակ:

Քանդովանը աշխարհի երեք ժայռափոր գյուղերից մեկն է համարվում և ունի եզակի առանձնահատկություններ: Քանդովան գյուղի ճարտարապետությունը և հին հյուսվածքով ժողովրդի կյանքը ուղղակի եզակի երևույթ է համարվում աշխարհում: Քանզի Թուրքիայի և ԱՄՆ-ի Կապադովկիա և Դաքութա քաղաքները դարձել են անմարդաբնակ և այլևս ոչ ոք չի ապրում այդ քաղաքներում: Կոնաձև ժայռերը և մարդու կերտած քարանձավները,որոնք օգտագործվում են ,որպես բնակարաններ, ստեղծել են աշխարհի ամենազարմանահրաշ ժայռափոր գյուղը:

Գյուղի բնակարանները կոնաձև են : Որոշ հնեաբաններ , Քանդովան գյուղը ,որպես բնակավայր թվագրում են իսլամի նախորդող շրջաններից: Բարձր բլուրների ընդերքում փորվել են հարյուրավոր փարախներ , տնակներ ու պահեստներ ,որոնք գյուղի հրաշք պատկերի մի մասն են կազմում և ցրված են ողջ գյուղի տարածքում: Գյուղերի բլուրներից մեկից բխող հանքային ջուրը երիկամների համար բուժիչ հատկություն ունի : Գյուղի բնակարանները ինչպես մեղրի փեթակներ փորվել են լեռան խորքում և հետաքրքիրն այն է,որ մեղրը համարվում է գյուղի կարևորագույն արտադրանքներից մեկը : Քանդովան գյուղը Սահանդի լեռնաշղթաներից համարվող ամառանոցային տարածք է : Չքնաղ ու գեղեցիկ է Քանդովանը,, որը բարձրաբերձ լեռների, կանաչապատ դաշտերի գյուղ է,որտեղ ապրում են աշիրեթային խմբեր : Քանդովան գյուղը աշխարհին հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով:

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ժայռաբեկորների մեջ տեղադրված ջրի խողովակները և էլեկտրալարերը արտահայտիչն են՝ շրջակա միջավայրի հետ մարդու խաղաղ գոյակցության: Քանդովան գյուղը ներկայացնում է մարդու կյանքում բնության օգտագործման գեղեցիկ օրինակը: Ժայռափոր բնակարանների պատերի հաստության պատճառով գյուղում լուսանցքները գտնվում են վերին հարկերում: Պատուհանները պատրաստվում են փայտից և ունեն շախմատային տեսք,որոնց մեջ ապակու փոքրիկ կտորներ են տեղադրված: Քանդովան գյուղի հին ու պատմական հյուսվածքը նոր շինարարությունների պատճառով կանգնած է լուրջ վտանգի առջև: Քանդովանը համարվում է երկրի ամենահրաշագեղ , եզակի ու պատմական գյուղերից մեկը:

Գյուղը ժայռային ճարտարապետության յուրահատկության և հատուկ հյուսվածքի բերումով գրանցվել է երկրի ազգային կոթողների ցանկում: Հազարավոր տարիների ընթացքում հրաբխային լավաների զանգվածները քամու, անձրևի և ձյան միջոցով ձևավորվել և նման տեսք են ընդունել: «Քյարան » կոչվող այդ ժայռափոր բնակարանները ամռանը զով ,իսկ ձմռանը տաք են լինում:

Վերջին մարդահամարի տվյալներով՝ գյուղն ունի 137 ծուխ և 750 բնակիչ,որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ , անասնապահությամբ և ձեռարվեստով: Քանդովան գյուղը ունի մզկիթ,բաղնիք , դպրոց և ջրաղաց, իսկ մզկիթի ժայռափոր տարածքը կազմում է գյուղի մեծագույն բնակատարածքներից մեկը: Կոնաձև տեսքի բերումով «Քյարաններ»ի մեծ մասն ունի տարբեր հարկեր և ներսից միմյանց հետ կապ չունեն: «Քյարանները»-ը սովորաբար լինում են երկհարկ և որոշ պարագաներում նրանց միջև ստեղծել են երեք և նույնիսկ չորս հարկեր:

Քանդովանը համարվում է աշխարհի երեք զարմանահրաշ ու չքնաղ գյուղերից մեկը և գտնվում է ներքին ու արտասհամանյան զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում , ընդորում տարեկան 300 հազար զբոսաշրջիկներ այցելում են Քանդովանի պատմական գյուղը:" Մեջբերման ավարտը:Նման թեմաներ բլոգում Իրան, Հորմոզգան, հողե տներ,Թուրքերը քարանձավի մեջ հյուրանոց են կառուցել կամ սեղմեք բնություն  /բ նշումներ/ հղումների վրա:





Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment