10 February 2012

Գենետիկները կարողացան ի ծնե կույր մարդկանց վերադարձնել տեսողությունը:

sciencecodex.com ; 9 փետրվար, 2012
Ամերիկյան հիվանդները, ովքեր իրենց տեսողությունը կորցրել են մանուկ հասակում, փորձել են նոր գենային թերապիան: Իսկ այժմ կարող ենք ասել, որ այդ մեթոդը աշխատել ու օգնել է զգալիորեն բարելավել իրավիճակը, հաղորդում է BBC -ն:

Հետազոտողները հավաստիացնում են , թերապիան կարող է օգտագործվել  մի շարք հիվանդությունների. բուժման համար: Արդեն հայտնի է որ բուժում են անցել մարդիկ որոնք օրինակ տառապել են հետեւյալ   հազվագյուտ ժառանգական հիվանդություններով, երեքի մոտ եղել է քիչ հանդիպող Leber amaurosis ժառանգական  արատ, որը կապված է Gene-RPE65 -գենի խոտանով: Այդ հիվանդության դեպքում ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջները մեռնում են եւ չեն վերականգնվում:

Ներկայումս միանգամից մի քանի մասնագիտական խմբեր իրականացնում են կուրության բուժման  գենային  թերապիա: Մասնավորապես, դրանցում ընդգրկված են Ֆիլադելֆիայի Համալսարանի եւ Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի  փորձագետներ:

Դեռ 2008թ. 12 կամավորների հետազոտությունը ցույց տվեցին, որ որոշակի աստիճանի տեսողությունը վերադարձել է երբ աչքի մեջ RPE65 գեն բերող վիրուս էր ներարկվել:  Հետագայում բուժումը կրկնվեց. Արդյունքում մարդիկ սկսել են ավելի լավ տեսնել թույլ լուսավորված պայմաններում  եւ երկուսը խուսափել են առջեւում եղած խոչընդոտներից:


Ինչպես նշել է դոկտոր Ժան Բեննետը, այդ մեթոդը ապացուցել է իր անվտանգությունը: Իսկ A MRI սկանավորումը ցույց տվեց, որ ուղեղը, «տեսնում» է աչքը: Այսինքն,  արձագանքել Է վիզուալ գրգռիչներին: Արդյունքում, մեկ աղջկա մոտ աստիճանաբար սկսել է վերադառնալ տեսողությունը: Կարդալ առայժմ նա չի կարողանում, բայց ճանաչում մարդկանց դեմքերը:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment