29 February 2012

Վիոլետ Գրիգորյան 18+

Մոդեռն պոէզիա շարքից :

ԸՆԴ՝ ՏԱՂ ԱՆԱՎԱՐՏ` Ի ՎԵՐԱՅ ԿԼԻՏՈՐԻՍՈՅ


***

Ծլի, ծլի, ծլիկս,

պստըլիկ խլվլիկս,

ձայնազուրկ ու թլիկս,

անլեզու ծլւվլիկս,

գեղագանգուր ցլիկս,

ամենակուլ բկլիկս,

*

վարդաշրթունք պցիկս,

անլուսամուտ խցիկս,

թոթովխօս ճտպտիկս,

խորոտիկ վտվտիկս,

ջրիկ ու կչկչիկս,

գլուխգովան փչիկս,

*

չար, խաղացկուն բալիկս,

մշտականգուն ֆալիկս,

խարտիշածամ փամփլիկս,

գլխիդ տված բամփլիկս,

ծափ-ծափիկ ափլփիկս,

տափը մտած խաբլիկս,

*

մերթ անթրաշ ու մերթ էլ

բմբըլահան սափրիկս.

սափրագլուխ  տափլիկս,

անբարբառ  շրթունքիկս,

վարդավառ  վարդշունչիկս,

հարսնաբար  լուռ-մունջիկս,

*

ներս  գցող  ու  դնջիկս,

սիրտը  դող  տրտունջիկս,

ճոխ  պուճախ  ու  քունջիկս,

խունջիկ-մունջիկ   փունջիկս,

սարի  լալայ,  սմբուլս,

բաղի  բալայ,  բլբուլս,

*

ճնճուղի  թև,  թռիկս,

հևիհև  թռվռիկս,

սասնա  խև  ու  ծռիկս,

բազմաձև  դև,  ֆռիկս,

վառման  հնոց  փռիկս,

անմար  բոց  ու  ժրիկս,

*

ճռճռան  ու  ճռիկս,

աղունիկ  աղուորիկս,

սրտիկդ  դաղւորիկս,

քաջ զավակ,  Տալւորիկս,

կարմրատոտիկ  լորիկս,

լորիկս,  պլորիկս…

_______

( Վիոլետ Գրիգորյան , «Տաղ անավարտ` ի վերայ կլիտորիսոյ», «Ինքնագիր» գրական հանդես):
________
Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ (վասն հանդէսի «Ինքնագրոյ»)
Post a Comment