15 January 2012

Energizer.SpareOne. Նոր մոբիլ հեռախոս, որը մեկ AA մարտկոցով 15 տարի է աշխատում :

15 հունվարի 2012թ._ newsfiber.com SpareOne ընկերությունը CES -ում ներկայացրել է նոր մոբիլ հեռախոս, որը կարող է 15 տարի առանց լիցքավորելու աշխատել մեկ AA մարտկոցով: Տվյալ սարքը կոչված է շտապ փոխարինելու մշտական խողովակի անսարքությունների դեպքերում:
SpareOne տեսքը նման է սովորական բյուջետային հեռախոսի: Մեկ տարբերությամբ, այնտեղ որտեղ LCD էկրանն է - մարտկոցի խցիկն է գտնվում: SpareOne ասում է, որ հեռախոսը կարող է աշխատել ցանկացած AA մարտկոցով, սակայն խորհուրդ է տալիս օգտվել Energizer ֆիրմայի մարտկոցներից:
Հանուն արդարության պետք է նկատել, որ SpareOne եւ Energizer սեփականատերը միեւնույն ընկերությունն է:
Սպասման ռեժիմում, հեռախոսը կարող է գործել 15 տարի: Խոսակցության ռեժիմում AA մարտկոցը պետք է բավականացնի 10 ժամ (պայմանով, որ այդ մարտկոցը Energizer է):
SpareOne հեռախոսը հասանելի կլինի տարբեր վարկածներով: GSM 850/1900 Ամերիկայի համար, 3G Ճապոնիայի եւ GSM 900/1800 մոդելը մնացած աշխարհի համար:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment