15 January 2012

Իտալական Costa Concordia զբոսանավը 70-մետրանոց ճեղքվածք է ստացել եւ սուզվում է: /ֆոտո,վիդեո,լրացված/

Իտալական Costa Concordia զբոսանավը 70-մետրանոց ճեղքվածք է ստացել եւ սուզվում է: Նավի վրա 4229 մարդ կա: վիդեո,ֆոտո.

Իտալական Costa Concordia զբոսանավը, որը շաբաթ երեկոյան Տոսկանայի ափերի մոտ, Ջիլիո (Giglio) կղզու մոտ խութի էր դեմ առել, կողքի վրա է ընկել, նավի մեծ մասը արդեն ջրի տակ է անցել
Նկարում. նավի ձախ կողմում, որ դեռեւս ջրի վրա է, պարզորոշ երեւում է ճեղքվածքը, որի երկարությունը ըստ մասնագետների ամենաքիչը 70 մետր է:  Վթարի պահին նավի վրա "մոտ 3200 ուղեւոր կար եւ մոտ 1000 մարդ նավի անձնակազմն է:  Նավը ուրբաթ օրը դուրս է եկել միջերկրական ծով շրջագայության Չիվիտավեկկիա (Civitavecchia) Հռոմի մոտ գտնվող նավահանգստից եւ ուղեվորվել դեպի Սավոնա (Savona):
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտից հայտնվում է, որ նավի վրա գտնվող 4299 մարդկանց մեծ մասը էվակուացվել է Ջիլիո կղզու վրա: Աշխատանքներում ներգրավված են նաեւ ուղաթիռներ, որոնցով մարդիկ տեղափոխվում են մոտակա – Պորտո Սանտո Ստեֆանո քաղաքը, փրկարարական աշխատանքները շարունակվում են:  Հաղորդվում է, որ այս պահի տվյալներով 6 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, կա 30 վիրավոր:


Տեղեկությունը վերցվել է topnewsvesti.ru| , http://ru.euronews.net  
եւ այլ կայքերից.

Costa Concordia  զբոսանավը իր դասում ամենաժամանակակից եւ ամենաշքեղ զբոսանավերից մեկն էր, նավի երկարությունը մոտ 300 մետր էր, 1,5 հազ. նավասենյակ, չորս լողավազան, հինգ ռեստորան եւ 13 բար: Նավի արժեքը գնահատվում էր ավելի քան 450 միլն. եվրո եւ ամենահուսալիներից մեկն էր համարվում:  Ինչպես "Տիտանիկը":




aaa

պատրաստվել Աշխարհի շուրջ բլոգում:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment