10 January 2012

Քայլելը ավելի շատ է հոգնեցնում քան վազելը:

9 հունվարի 2012թ. delfi.lv    նկարը marafet.net

ԱՄՆ - ի North Carolina համալսարանի մասնագետները, դոկտոր Գրիգոր Սավիտսկու ղեկավարությամբ, ընթացիկ տարում բոլորին խորհուրդ են տալիս փոխարինել քայլելով զբոսանքը թեթեւ վազքով, հաղորդում է The Daily Mail -ը:
Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ շատ արագ վազքը, փաստորեն, ավելի քիչ է հոգնեցնում եւ մարմնի համար ավելի օգտակար է, քան արագ քայլելը:

Բանը նրանում է, որ մոտ երկու մետրը մեկ վայրկյանում արագությամբ վազքը թույլ է տալիս ոտքի մկաններին ավելի արդյունավետ աշխատել: Արդյունքում, ավելանում է դիմացկունությունը: Դա ապացուցվել է վազքուղու վրա վազող եւ քայլող մարդկանց մկանների ուլտրաձայնային սկանավորման ժամանակ: Մասնավորապես, հետազոտողները ցանկանում էին իմանալ, թե ինչպես Է միջին gastrocnemius մկանը միանում Աքիլեսյան ջիլին:

Շարժման ժամանակ Աքիլեսյան ջիլը էներգիա է հաղորդում, որը թույլ է տալիս մեզ շարունակել շարժումը: Երբ մարդը արագ է գնում, մկանները լարումը ավելանում է, բայց ավելի քիչ էներգիա հաղորդում: Արդյունքում, դիմացկունությունը նվազում է: Իսկ վազելու ժամանակ մկանները այդքան չեն ծանրաբեռնվում եւ ավելի շատ էներգիա հաղորդում:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment