13 December 2011

Ազնավուր. Հայաստանում ցեղասպանություն է իրականացվում:

87 -ամյա երգիչը Մոսկվայում վերջին համերգն է տալիս և ավարտում է երգչի կարիերան: Շառլ Ազնավուրը Հայաստանի վիճակով մտահոգ, մեր ժամանակներում հարգանքի արժանի բացառիկ հայ մտավորականներից մեկն է, մեր ժամանակների կենդանի լեգենդը: Նա Lifenews հարցազրույց է տվել, անդրադարնալով Հայաստանում տիրող վիճակին երգիչը ասել է. «Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է իրականացվում. Ես քաղաքականապես անընդունելի եմ համարում դա: Հայաստանի կառավարությունը թույլ չտալով շնչել` երկիրը զրկում է երիտասարդությունից. նրանք ստիպված հեռանում են: Սա արդեն համամարդկային հիմնախնդիր է և ոչ քաղաքական: Հարկավոր է դրան շուտափույթ լուծում գտնել»:

Ազնավուր. Հայաստանում ցեղասպանություն է... by lurerarm
Հիշեցնեմ մի քանի ամիս առաջ Շառլ Ազնավուրը մեկ այլ հարցազրույցում ներկայումս Հայաստանում իշխանությունը բռնազավթած ռեժիմի մասին ասել էր, ...«Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»,... - «Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա:»
Post a Comment