12 December 2011

Ոսկորները ամրացնող միջոցը, երկարացնում է կյանքը

healthnews18.com 12 դեկտեմբերի 2011թ. Դեղամիջոցը, որը պաշտպանում է ոսկորները կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում, երկարացնում է հիվանդության զոհերի կյանքը, հայտարարել են գիտնականները, հիմնվելով ավելի քան 1800 կանանց ուսումնասիրությունների արդյունքներին: Այդպիսով վերլուծությունը ցույց է տվել, որ ընդունելով Zometa դեղը, հակաքաղցկեղային դեղամիջոցների հետ, հիվանդները 37% ավելի քիչ հավանականությամբ են մահանում առաջիկա յոթ տարիների ընթացքում, հաղորդում է WebMD.

2008 թ .- ին այդ նույն հետազոտողները պարզել են, որ Zometa -ն նվազեցնում է քաղցկեղի կրկնության հավանականությունը: Այդ ժամանակ նրանք կանանց հետեւեն էին արդեն չորս տարի: Հիմա, երբ անցել է յոթ տարի, ուսումնասիրությունները հստակորեն ցույց են տալիս դեղամիջոցի օգուտները, հայտարարում է Վիեննայի համալսարանի աշխատակից Մայքլ Գնանտը: 900 կանանցից 33 -ը, ովքեր ստացել Zometa, մահացել են: Բայց մի այլ խումբ 903 կանանցից, ովքեր չէին ընդունել դեղորայքը, 49 -ը մահացել են:
Հայտնի է, որ կանայք կրծքի քաղցկեղը ունեցել են վաղ փուլում: Այս քաղցկեղը զարգանում է հորմոնների հաշվին: Նրանք բոլորը ուռուցքի հեռացման վիրահատություն են տարել եւ հորմոնալ արտադրությունը փակող դեղամիջոցներ ընդունել, դրդելով menopause: Նրանց կեսին նույնպես Zometa է ներարկվել(յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ընդհանուր առմամբ երեք տարի):


Ի դեպ, կենդանիների վրա կատարված թեստերը ցույց են տալիս, որ բիսֆոսֆոնատները /bisphosphonates/, որոնց թվին դասվում է Zometa -ն, կարող է սպանել քաղցկեղի բջիջները, կտրելով արյան հոսքը դեպի այդ բջիջները կամ խթանելով իմունային համակարգը: Սակայն, մարդկանց վրա կատարված ուսումնասիրությունների տվյալները առայժմ հակասական արդյունքներ են տալիս:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment